Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Բազմաֆունկցիոնալ համալիր` Ստեփանակերտի բարձունքում (լուսանկարներ)

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում` Կրկժանի հարևանությամբ, պատերազմի տարիներից հայտնի «Կոբրա» անունով բլրի վրա իրականացվող շինարարությունը շարունակվում է:

Ներդրման ծրագիրն իր մեջ պարունակում է հետևյալ համալիրները՝


1.«Հայ ազգի գոյատևման պայքարի զոհերին» նվիրված հուշահամալիր
2.Հյուրանոցային համալիր
3.Ռեստորանային համալիր
4.Զվարճալիքների համալիր.


Համալիրը կառուցվում է Արցախում ծնված, արցախյան պատերազմի ճանապարհն անցած, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ: Բարերարի ցանկությամբ էլ տեղանքը որոշվել է հենց այստեղ` Ստեփանակերտի բարձունքում: Մայրաքաղաքի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս բլրում արդեն շուրջ 10 տարի է, ինչ շինարարական եռուզեռ է: Հավանաբար շատերին է հետաքրքրում, թե իրականում ինչ է կառուցվում այստեղ:
Հուշահամալիրը նվիրված է հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին, բոլոր նրանց, ովքեր հազարամյակներ առաջ են սկսել իրենց պայքարը՝ հանուն հայրենիքի ազատության: Հուշահամալիրը օժանդակ կառույցների հետ մեկտեղ զբաղեցնում է մոտ 3000 քառ.մ տարածք: Այն ծավալատարածական կառուցվածքով խաչաձև է, իսկ խաչի թևերն իրենցից ներկայացնում են եռանկյուն սյունաշարեր, հատման կենտրոնում վեր է խոյանում հուշակոթող: Խաչի 4 թևերի վերջերում կառուցված են 4 աղբյուրներ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկներին օգտվել խմելու ջրից, որը կհոսի տվյալ տարածքում գործող արտիզաններից (ԱՀ սանիպետկայանի հետազոտության արդյունքներով 2 արտիզաններից էլ հոսում է խմելու ջուր) : Այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության խորհրդանիշներիցմեկն է: Հուշակոթողի սկիզբը սկսվում է ստորին հարթակից՝ երկու զարդաքանդակներով սյուներից (մոտ 20 մ բարձրությամբ), որոնք իշխող դիրք ունեն քաղաքի վրա: Նախատեսվում է այս սյուների արանքում տեղադրել երկաթյա կոնստրուկցիայից թուր` պատյանի մեջ, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղությունը պահպանող զգոնությունը: Այս տարածքը նաև զբոսաշրջավայր կլինի` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարաններով:Այստեղ նաև նախատեսված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը: Ի դեպ այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր:

Քարանձավում մանրաքանդակներով ներկայացված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ սկսած Նոյան տապանից առայսօր, ներկայացված են Ավարայրի ճակատամարտը, Սարդարապատի, Զանգեզուրի հերոսամարտերը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի դրվագներ, հայ մեծերի պատկերաքանդակներ, պատմական` բախտորոշ իրադարձություններ, նժդեհյան կոչեր, եկեղեցիներ ու բերդեր, հեթանոս ու Կիլիկյան Հայաստանի ճարտարապետական հուշարձաններ, պետական զինանշաններ ու օրհներգներ, մեզ հարևան պետությունների հետ պայքարի դրվագներ, Մեծ Եղեռնի հուշակոթողը, պատմական ակնթարթներ, որոնք ներկայացնում են հայն ու Հայաստանը, Արցախն ու նրա հերոսական ժողովուրդը և, իհարկե, մեր դաշնակից պետությունները:
Այս քարանձավը քարացած սիմֆոնիա է, սերունդների համար մի ամբողջ պատմության դաս: Նույնիսկ օտարերկրացիները կարող են միայն շրջելով ճանաչել ու իրազեկ լինել հայ ժողովրդի պատմությանը: Քարանձավի աղբյուրը արցունքի կաթիլի տեսք ունի, խմելու համար հարմար է և՛ մեծերին, և՛ փոքրերին: Գլխավերևում տեղ են գտել երկինքն ու երկիրը հսկող արծվի ու առյուծի հուշաքանդակները:
Ամենաուշագրավն այն է, որ շինարարության ամբողջ ընթացքում բացի բազալտից ու հղկված մարմարից օգտագործվել են նաև այս բլրի բնական քարերը: Բնությունն էլ իր հրաշքն է գործել. բլրի քարերը թեև սակավաթիվ են, սակայն ամենատարբեր գույներն ու ձևերն ունեն, ինչը նպաստել է տեղական քարից հետաքրքիր նմուշներ ստանալուն:Բլրի քարերից նստարաններ են են պատրաստվել, առաստաղը ևս խճանկարի տեսքով է հավաքվել, որի ամեն մի պատկերը մի խորհուրդ է պարփակում իր մեջ: Այստեղ ամեն ինչ պատրաստվել է հայ վարպետների ձեռքերով, ամեն գործ կատարվել է յուրահատուկ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ: Քարանձավի բնական քարերի վրա տեղ են գտնելու ռազմական գործողությունների տարբեր էպիզոդների համայնապատկերներ:

Թանգարանի մասին: Քարտեզաձև կտրվածքով մուտքն ամբողջացնում է Արցախի և Մայր Հայաստանի ներկայիս վարչական տարածքները` խորհրդանշելով մեկ ընդհանուր Հայրենիքի գաղափարը: Այստեղ գրեթե ամեն ինչ պատրաստ է. մուտքում անվտանգության համար բազրիք է տեղադրվելու: Հետագայում այստեղ տեղ են գտնելու հետաքրքիր պատմառազմական նմուշներ: Ճարտարապետական տեսքը եզակի լուծումներ ունի, որի սյուները կոճղի տեսք ունեն, իսկ առաստաղը` կապույտ երկինք է հիշեցնում:
Համալիրն իր կառույցներով, ճարտարապետությամբ որևէ այլ կառույցի չի նմանակում: Նախագիծը բարերար Սիմոն Պետրոսյանի միջամտությամբ կազմել է «Ֆուլ–Արտ» ՍՊԸ-ն. ճարտարապետը Արբակ Հակոբյանն է: Համալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից: Ճանապարհների ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվել, իրականացվում է հողային լիցք, այնուհետև շարունակվում է ճանապարհաշինությունը: Շինարարությունն այժմ ընթացքի մեջ է: Հիմնական աշխատանքներն ավարտված են, կատարվում է ներքին հարդարում: Շինարարությունն իրականացնում է «Կոբրա» ՓԲԸ-ն:
Այն, ինչ տեսանելի է Ստեփանակերտից, ամբողջ շինհրապարակի ընդամենը մի փոքր հատվածն է: Նույնիսկ մեկ օրը բավական չէ ծանոթանալու պատմական այս բարձունքում կառուցված համալիրի տեսարժան վայրերին:
Ի դեպ, շինհրապարակում ընթացող աշխատանքներին շատ հաճախ հետևում և ծանոթանում է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Շինարարության ավարտը թեև կոնկրետ ժամկետ չունի, բայց վստահեցնում են, որ ավարտին քիչ է մնացել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan