ՕՐՕ դաշինքի անդամները հանդիպել են Վազաշենի բնակիչների հետ (Լուսանկարներ¸ Տեսանյութ)
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ճանապարհին ՕՐՕ դաշինքի անդամները չնախատեսված հանդիպում են ունեցել սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչների հետ։
–Էսօր որ մեր գյուղացիք մեդալներ են ստացել, մեր շատ սիրելի պարոն Օհանյանի շնորհիվ է, որ մենք էսօր գազի խողովակաշար ենք ունենում, որ մեզ մեքենա է նվիրել, որ էսօր մենք «գդետը» մի 70 հոգի մասնակից ունենք, դա մեր Սեյրան Օհանյանի աջակցությամբ է եղել: Էնպես որ, մենք ձեզնից շատ ենք շնորհակալ,– դաշինքի անդամների հետ զրույցում ասել է վազաշենցիներից մեկը։