Շթայնմայերը Թրամփի ընտրությունն անվանել է 20-րդ դարի աշխարհակարգի ավարտ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահ նշանակալի շրջադարձ է, որը վերջ է դնում 20-րդ դարի աշխարհակարգին։ Այս մասին նա գրել է իր հեղինակային հոդվածում։
«Կարգի մասին ինչպիսի պատկերացումներ գերակշիռ կլինեն 21-րդ դարում, ինչպիսի տեսք կունենա աշխարհը վաղը՝ դեռևս անորոշ է։ Ինչպես և միշտ, իշխանափոխության ժամանակ անորոշություն է առաջանում․ կասկածանքներ և հարցական նշաններ նոր ղեկավարության կուրսի վերաբերյալ։ Սակայն այս ժամանակներում՝ նոր գլոբալ քաոսի ժամանակներում, խոսքն ավելիի մասին է, այսոր շատ բան է դրված խաղասեղանին», - նշել է Շթայնմայերը։
Հատկանշական է, որ ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահ ինքը համարում է «ամերիկյան հասարակության լրջագույն ծայրահեղացման» հետևանք։ Ինքը՝ Շթայնմայերը հայտարարում էր, որ Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կդառնա պակաս կանխատեսելի։
Zham.am