Մարտական դիրքում պայթյունից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային 3 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/: Կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկացնում է ArmLur.am-ը, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից հայտնել են, որ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր: