Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը լուրջ դերակատարում են ունենալու ընտրություններում
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Հրապարակին» տված հարցազրույցում,պատասխանելով հարցին, թե 2017-ին ո՞ր ուժերի միջև է սպասվում գլխավոր մրցակցությունը, ասել է.
- ՀՀԿ-ն է լինելու համար մեկ ուժը, որը իշխանությունն է ներկայացնելու և որը ցածր ռեյտինգ ունի, լինելու է ԲՀԿ-ն, մյուս հնարավոր տարբերակը Սեյրան Օհանյան, Օսկանյան խումբն է, իսկ մյուսը «ԵԼՔ» դաշինքն է։ Սրանք լինելու են այն հիմնական քաղաքական ուժերը, որոնց միջև պայքարը ընթանալու է։ Նույնիսկ եթե էս պահին մոտավոր իմանանք՝ ով ինչքան ձայն է հավաքելու, դժվար կլինի կանխատեսելը՝ ով, ինչքան ներկայացվածություն կունենա։ Կարծում եմ՝ Հանրապետականը, եթե փորձի ընտրակեղծարարությամբ զբաղվել, դա ազդեցություն է ունենալու ընտրությունների վրա։