1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Ղարաբաղյան խնդիրը կլուծվի. Մեհրիբան Ալիևա Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած երկրից զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում» (տեսանյութ) Վենեսուելայում հարձակման է ենթարկվել ՆԳՆ շենքն ու Գերագույն դատարանը ուղղաթիռից (տեսանյութ) Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից «Ինչու՞ Ադրբեջանը չի «վերադարձնում իր հողերը»». Պրոխանով Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան ՍԿԱՆԴԱԼ. «Աէրոֆլոտը» ծաղրու՞մ է ադրբեջանցիներին (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Նատալյա Պոկլոնսկայան դելֆինների հետ լուսանկարներ է հրապարակել Ղրիմում (լուսանկարներ) Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի. Ավիգդոր Էսկինն Արցախում խոսել է ռուս գործչի հայտարարությունների մասին Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (տեսանյութ) Ադրբեջանցի մարմնավաճառի «ինքնատիպ» գերեզմանաքարը (լուսանկար) Դա ինքնապաշտպանություն է. Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում Ղարաբաղյան խնդիրը կլուծվի. Մեհրիբան Ալիևա ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել ԶԳՈւՇԱՑՈւՄ. Հայաստանում նոր վիրուս է հայտնվել Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակն ունի հաստատված 8 կորուստ․ Վիգեն Սարգսյան Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը Ինչպես դիմակայել ամռան շոգին Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած երկրից զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում» (տեսանյութ) Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով Լարված իրավիճակ դատարանում. Սասնա ծռերին ուժով հեռացնում են Հայերն օգնում են միմյանց գոյատևել. պրոտոիրեյ Անդրեյ Տկաչյով Մշակվում են ՀՀ Տավուշի մարզի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ Վենեսուելայում հարձակման է ենթարկվել ՆԳՆ շենքն ու Գերագույն դատարանը ուղղաթիռից (տեսանյութ) Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Մանե Թանդիլյանը և Վահե Էնֆիաջյանը իրենց հարցերով տեղ-տեղ փչացնում էին Խոսրով Մելիքիչի տրամադրությունը Հողային աճուրդներ. Հայաստանից արտագաղթածները կզրկվեն սեփական հողից Եզակի պատմություններ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ի գլ­խավոր հաշվապահը տեղավորվել է ՊԵԿ-ում և ինչ-որ ակտիվ դերակատարում է ստանձնել 3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. եկամուտը՝ աշխատավարձն է. ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և երկողմանի փակել ավտոճանապարը. կան տուժածներ Սփյուռքի նախարարությունում ամեն տարի առաջանում է չբաշխված տարեգրքերի մեծ բանակ Հրազդանի քաղաքապետը սիրում է աշխատել հորաքույր-մորաքույրների որդիների հետ Հրդեհ Հին Էրիվան պանդոկում (ֆոտոշարք) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մահացել է Հասմիկ Գաբրիելյանը Կրիտիկական տրամադրությունը կծնի կրիտիկական զանգված․ Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ) Կատարելագործվում են ճառագայթային, քիմիական և կենսաբանական դեպքերին արձագանքման ՀՀ ԱԻՆ կարողությունները Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ (լուսանկարներ) Կցանկանայի հիշեցնել ադրբեջանցի մեր գործընկերներին, այսպես կոչված, Սարսանգի շատ խորհրդանշական զեկույցի մասին. Արփինե Հովհաննիսյան Ուշադրություն. հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն Կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին. Արա Բաբլոյան Հունիսի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա Տրվել է «Գրքի բանկ» ծրագրի 2017 թվականի մեկնարկը Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար) Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. Երվանդ Բոզոյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել Հրդեհ «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակայքում Երեկ տեղացած կարկտի քաշը կազմել է 300 գրամ (լուսանկար) Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) 2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն (տեսանյութ) Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից «Ինչու՞ Ադրբեջանը չի «վերադարձնում իր հողերը»». Պրոխանով Վաշինգթոնը մեղադրում է Ասադին քիմիական հարձակման նախապատրաստվելու մեջ (տեսանյութ) Գաղտնալսող սարք՝ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում Ով է եղել և ինչով է հայտնի Գյումրիում աղմկահարույց կրակոցի հեղինակը Իսպանիայում ամպերը երկնքում երկրագնդի պատկեր են ստեղծել (տեսանյութ) Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. անբավարար է ստացել 27 տոկոսը Վերջապես եկա մեր համալսարանի անտառը (լուսանկարներ) Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավորին ասել են. «դիմումդ գրի, գնա» Ինչ նպատակով է Քեթրինի Միհրանը զբաղվում «գրասենյակաշինությամբ» «Միկմետալի» Միշայի որդին դեռ չի յուրացրել ՀՀԿ-ի կանոնը Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Արգամ Աբրահամյանի ունեցվածքը. 1.8 միլիարդի բաժնետոմս, առանձնատուն, ավտոմեքենաներ Սուրեն Կարայանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար VARDA-ի նոր՝ համարձակ եւ էրոտիկ ֆոտոշարքը (Լուսանկարներ եւ տեսանյութ) Հունիսի 26-ը պարտված բանակի տոնն է Հմայիչ Սիրուշոյի նոր լուսանկարները Սոս Ջանիբեկյանը «հայտնվել» է բանտում (ֆոտո) Լիլիթ Հովհաննիսյանի նոր՝ հմայիչ լուսանկարները Իմանալ, թե հասկանալ․ Հայաստանի կրթական համակարգը՝ փող, փող, փող... Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը և Երվանդ Մկրտչյանը Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն Ավիացիայից առաջ կյանքը այլ էր, կարելի է ասել` ոչինչ (լուսանկարներ) Խնդրի կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանն է իր ռազմատենչ քաղաքականությամբ. է. Շարմազանով Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ եւ ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան Կրակոցներ Գյումրիում. հարուցվել է քրեական գործ Սյուզան Սեդրակյանին «բռնացրել» են սրբիչով փաթաթված (լուսանկար) Շարունակվում է ամենօրյա հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ Ինչ է քննարկել Արա Բաբլոյանը Ղազախստանի Մաջիլիսի նախագահի հետ Ուշադրություն. оդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան

Արթուր Մեսչյանի 68-րդ տարեդարձն է. կենսագրական հետաքրքիր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ և պարզապես տաղանդավոր մարդ Արթուր Մեսչյանն այսօր տոնում է իր 68-րդ տարեդարձը:

Նա ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներից սկսել է երաժշտություն գրել։

Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործությունների վրա։

Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվել են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ 

1966 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։

1967 թ. ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»)։

«Առաքյալներ»-ի ցնցող հաջողությանը խոչընդոտ չհանդիսացավ անգամ 1970-ականների խորհրդային ցենզուրան, և տասնյակ հազարավոր հայեր լսում էին նրանց ձայնագրությունները։ «Խենթանոց» («The Insane Asylum») ներկայացումը, որն առաջին հայկական ռոք օպերան է (բառերի և երաժշտության հեղինակ Ա. Մեսչյան) էլ առավել ամրապնդեց խմբի հանրաճանաչությունը։ Սրան հաջորդեցին ելույթները խորհրդային հանրապետությունների տարբեր համալսարաննրում։ Խումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ խորհրդային ռոք երաժշտության առաջացման կենտրոններ համարվող Էստոնիայում և Մոսկվայում: Մեծ հաջողությամբ էին անցնում «Առաքյալների» ելույթները Կիրովականում, Լենինականում և Երևանում: «Առաքյալներն» առաջին խումբն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որ սեփական երգերը կատարում էր մայրենի լեզվով, այն դեպքում, երբ խմբերի ճնշող մեծամասնությունը կատարում էին արևմտյան ռոք կոմպոզիցիաներ և երգեր։

1971 թվականին «Առաքյալներ»-ը հրավիրվում են մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող խորհրդային պետությունների երիտասարդական երաժշտական փառատոնին, բայց Լեհաստան մեկնելու թույլտվություն տալիս են միայն Մեսչյանին՝ կոմսոմոլ ակտիվիստների ուղեկցության պայմանով։ Մեսչյանը ելույթը մեծ հաջողությամբ է պսակվում։

1972 թ. Մեսչյանը գերազանց պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է լինում աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել։

Միայն 1974 թվականին Մեսչյանն ընդունվում է աշխատանքի «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։ 1973 թ.-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ 1974 թ. Մեսչյանին առաջարկվի Եղեռնի Զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրել։ Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում։ Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները «Ռեքվիեմ»-ն ստեղծելու համար։

Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը՝ 1975 թվականին «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում՝ Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ ու Կաթողիկոսի աջակցությամբ։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր։ ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվեով Հարութ Փամբուկչյանի կողմից, կատարվում են ռեստորանային միջավայրում։ Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա 90-ականների սկզբերին թողարկված ձայնասկավառակներում։

1978 թվականին Արթուր Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երկրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում։

Հաջորդ տասնամյակի սկզբներին «Առաքյալներ»-ն անսպասելիորեն անհետացան երաժշտական բեմից։ Իր գոյության ընթացքում խմբում պարբերաբար նվագում էին Գևորգ Մանգասարյանը, Աշոտ Ադամյանը (կիթառ), Վիգեն Ստեփանյանը, Գևորգ Ջանգուլյանը, Մովսես Մուրադյանը ու Աշոտ Եղիկյանը (ստեղնաշարային), Ստանիսլավ Բունիաթյանը, Ռոստոմ «Պեսոկ» Օհանյանը և Գրիգոր Բալայանը (հարվածային)։

1984 թ. Մեսչյանն սկսում է իր սեփական ուղին։ Նրան միանում են իր երկու աշակերտները՝ Վահան Արծրունին և Գուրգեն Մելիքյանը։ 1980-ականների սկզբում Մեսչյանն իր ուժերն է փորձում նաև կինոյում։ Համաձայնում է մասնակցել «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին՝ Միքայել Նալբանդյանի դերում, այն պատճառով, որ հնարավորություն կար իր ստեղծագործություններն ընդգրկել ֆիլմում։ Սա առիթ հանդիսացավ, որպեսզի Մեսչյանը ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում։ Արդյունքում ֆիլմում ընդգրկվեցին Մեսչյանի երեք ստեղծագործություններ՝ «Երկիր հնամյա», «Տապանագիր» և «Հարություն»: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվելու է ամեն ինչ»-ն էր, որի պրիմերիան տեղի ունեցավ 1989 թ., երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ։ 80-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր։ Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982)։ 1985 թ. նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը։ 1987-88 թթ.՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվում է երկրաշարժի պատճառով և վերսկսվում միայն 2007 թ.-ին։

1989 թ.՝ դեռևս Խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար՝ հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից՝ գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո նույնիսկ օրինավոր հիմունքներով)։ Չնայած դժվարություններին 1989 թ. երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանն իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում։ Հետագայում՝ 1990 թվականին, Մեսչյանը համերգներ է ունենում Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre» -ում։ Այս համերգներից գոյացած միջոցներով 1990 թ. ձայնագրվում, իսկ 1991 թ. լույս է ընծայվում առաջին ալբոմը՝ «Catharsis»-ը, վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով՝ ոչ մեծ խմբաքանակով։ Սկավառակը անմիջապես հայտնվում է Հայաստանում և պատճենահանվում անօրինական ճանապարհով։ Մեսչյանի երգերն այս եղանակով սկսում են հնչել ռադիոյով։

1990 թ. Մեսչյանն ստեղծում է «Առաքյալներ 90» խումբը, որի կազմում հանդես էին գալիս Վեին Ջոնսոնը (Wayne Johnson)՝ կիթառ, Ջոն Լեֆտվիչը (John Leftwich)՝ բաս կիթառ և Արտ Ռոդրիգեսը (Art Rodrigues)՝ հարվածային գործիքներ։ 1993 թ. խումբը հանդես է գալիս համերգներով Փասադենայում (Կալիֆորնիա), որոնց ժամանակ ներկայացվում են երգեր նոր՝ «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից։ Ալբոմը ձայնագրվում է 1993 թ.-ին։ Երկու տարի անց՝ 1995 թվականին, ձայնագրվում է նաև «Թափառում» («Wander») ալբոմը, որն իր մեջ է ընգրկում մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»: Նույն թվականին ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակը համարում է իր արվեստի գագաթնակետը։ Առաջին անգամ «Հաղորդությունը» հնչում է 1996 թվականի հուլիսին՝ Փասադենայի (Կալիֆորնիա) «First church of Nazarene» դահլիճում։ Նույն թվականի հոկտեմբերին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ «Հաղորդությունը»-ը հնչեց նաև Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ 1996 թ., գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ Արթուր Մեսչյանը սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, ուղղված առ այն, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են՝ Մեսչյանը 1997 թվականի փետրվարին հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն։

2001 թ. Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն՝ բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր՝ «The monologue of a Crazy Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ. Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելոսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։ Արթուր Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ., երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.:

ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։ 2015 թ. հունվարի 29 ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ 2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արթուր Մեսչյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[2]՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։ Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին՝ Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները։

Zham.am-ը սրտանց շնորհավորում է մաեստրոյին՝ մաղթելով նրան նույնքան անկոտրուն կամք, ստեղծագործական նոր հաջողություններ և երկար տարիների կյանք: 

Zham.am

 

website by Sargssyan