Միջազգային հանրության մոնիթորինգի տակ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ
«Ժողովուրդը» գրում է. «Միջազգային հանրությունն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Մասնավորապես ԱՄՆ դեսպանը երեկ հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեման առնչվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ-ն՝ տեղեկացնելով. «Այս ընտրությունները ՀՀ խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ ՀՀ շարունակական զարգացման համար առանցքային են:
Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմանը՝ այն, ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, եւ այն, ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. ՀՀ-ում ժողովուրդն արժանի է դրան»:
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային հանրությունը Հայաստանի ընտրությունների հանդեպ նման ակտիվություն է ցուցաբերում: Ավելին՝ առաջին անգամն է, որ ԱՄՆ դեսպանն ընտրություններից առաջ հանդիպում է իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հորդորելով անցկացնել ազատ եւ արդար քվեարկություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: