Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում առկա է ջրհեղեղի վտանգ. Բնապահպանության նախարարությունը կդիմի Կառավարություն

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ կրկին ընդգրկվել էր Գետառ և Հրազդան գետերի սելավատարների և Ավանի վարչական տարածքում գտնվող Երևանի սելավընդունիչների հարցը:

Ամփոփելով նախորդ նիստում գիտական հաստատությունների մասնագետների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների արդյունքները` Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ խնդրի բազմակողմանի դիտարկման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ծանոթանալ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դիրքորոշմանը:

Հարցի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մոտեցումները ներկայացրել են խորհրդի նիստին հրավիրված Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը և Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դաշյանը: Ա. Միսակյանը տեղեկացնելով, որ ձմռան ամիսներին որոշ հատվածներում գրանցվել են նորմայից մի քանի անգամ ավել տեղումներ, հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում մի շարք գետերում, այդ թվում` Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է անել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ տվյալներ կլինեն մոտեցող տաք օդային հոսանքների ու դրանց ուղեկցող ինտենսիվ անձրևների մասին: Ա. Դաշյանը հայտնել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և ներկայացրել է առաջարկներ հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Բանախոսներն իրենց ելույթներում արձանագրել են հնարավոր հեղեղումների բարձր ռիսկը:

Նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով խնդրին հիմնարար և համակարգային լուծում տալը, միաժամանակ օրախնդիր է համարել ներկայում ստեղծված իրավիճակին և հնարավոր ռիսկերին օպերատիվ արձագանքելու ու կանխարգելիչ գործողությունների իրականացումը:

Այս նպատակով հասարակական խորհուրդը որոշել է դիմել գործադիրին` միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու առաջարկով, որում պետական մարմիններից զատ կառաջարկվեն նաև ընդգրկել Երևանի քաղաքապետարանի մասնագետներին, ոլորտի գիտնականներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին /միջազգային փորձը ներկայացնելու նպատակով/: Խորհուրդը որոշել է դիմել նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ տարածքային զարգացման և կառավարաման նախարարությանը` իրականացնելու իրավիճակին համահունչ օպերատիվ միջոցառումներ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan