Ո՞ր դեպքում կբացահայտվի Մարտի 1-ը (Տեսանյութ)
Այսօր գարնան առաջին օրն է¸ սակայն այս օրը Հայաստանում հիշվում է ավելի շատ որպես ողբերգական օր¸ քանի որ 9 տարի առաջ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույցեր էին անցկացնում Ազատության հրապարակում: Դրանք տևեցին 10 օր:
Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին Ներքին գործերի նախարարության և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։
Այդ օրը գիշերն էլ տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանական, զինվորական ուժերի միջև, այրվեցին, շրջվեցին ավտոմեքենաներ, ավտոբուսներ, տուժեցին հարակից շինություններն ու վերջինիս բնակիչները: Իսկ մարտի երկուսի առավոտյան հայտնի դարձավ, որ նախորդ օրը զոհվել են մարդիկ, որոնց ստույգ թիվը հայտնի չէր:
Օրեր անց պարզվեց, որ այդ օրը զոհվեց 10 մարդ, որից երկուսը զինվորական: 200-ի ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Բանտերում հայտնվեցին շարժման հարյուրից ավելի ակտիվիստներ:
Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ¸ԲՀԿ խմբակցության ղեկավար և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Zham.am-ի հետ զրույցում նշեց¸ որ ինչպիսի վերամբարձ բառեր էլ այսօր հնչեն¸ դրանով մենք չենք կարող մաքրել խարանը մեր երկրի երեսից և սփոփելու զոհերի հարազատներին:
Նաիրա Զոհրաբյանը նշեց¸ որ երեկ հանդիպել է մնարտի մեկին զոհված անձանցից մեկի հարազատների հետ¸ ովքեր նշել են¸ որ իրենց ցանկությունը մեկն է՝ ապրել այնպիսի երկրում¸ որտեղ իրական մեղավորը կրի իր իրական պատասխանատավություն:
Մարտի մեկին «Ժառանգություն» կուսակցությունը ժողովրդի կողքին էր: Այդ օրը դանակահարվեց այն ժամանա կուսակցության անդամ¸ ԱԺ պատգամավոր¸ այսօր արդեն փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Դեպքը տեղի էր ունեցել Երևանի քաղաքապետարանի առջև այն ժամանակ, երբ նա փորձում էր սադրիչների հարվածներից պաշտպանել ոստիկաններին:
Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուշուդյանի բոնորշմամբ գարնան առաջին օրն իշխանությունները վերածեցին տխուր հիշողությունների օրվա:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում:
Անի Շաբոյան