Հայաստանի ռուսական ռազմաբազայում «տագնապ» է հայտարարվել
«РИА новости»-ի հաղորդմամբ Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանի բազայի ստորաբաժանումները պատրաստության են բերվել «տագնապի» ազդանշանով և շարժվել դեպի բարձլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորակայանները՝ պլանային մարտական ստուգման համար։
Ըստ «РИА Новости»-ի, այս մասին ասվում է Հարավային ռազմական շրջանի մամլո հաղորդագրությունում։
«Մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները բարդ մարտավարական իրավիճակում կիրարկում են միջոցառումներ՝ ուղղված ավիացիայի հարվածների անդրադարձմանը, թունավոր նյութերով վարակված տեղանքի դժվարանցանելի, ձնառատ հատվածների, քարե անցկալների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտու հաղթահարմանը»,-ասվում է հաղորդագրությունում։
ՀՕՊ ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը՝ Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմաբազայի МиГ-29 կործանիչների և Ми-8МТ ու Ми-24П ուղղաթիռների, ինչպես նաև Бук М1-2, С-300В համալիրների կիրառմամբ։
Zham.am