Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Հանդիպել ենք նրա ամուսնալուծությունից հետո. Լիկա Սալմանյանը՝ առաջին անգամ իր և Աշոտ Սարգսյանի սիրային հարաբերությունների մասին

Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երևանյան ակումբներից մեկում նշել է իր ծննդյան 21-րդ տարեդարձը, ինչի ժամանակ արված լուսանկարները լայն տարածում գտան համացանցում: Այդ լուսանկարներից, թերևս, ամենից շատ քննարկվողը դարձավ Լիկայի և «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանի համատեղ լուսանկարը, ում հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ Լիկային սիրավեպ են վերագրում, ինչն էլ երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում վերջապես հաստատեց է Աշոտ Սարգսյանը:

Asekose.am-ը կապ հաստատեց Լիկա Սալմանյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք իրենց հարաբերությունները վաղուց են, ինչ ձևավորվել են և թե ի՞նչն էր այդ ամենը գաղտնի պահելու իրենց որոշման պատճառը:

«Ոչինչ գաղտնի չէր պահվում, պարզապես դրա մասին չէր խոսվում: Սա մեր անձնականն է, իսկ այն, ինչը կոչվում է անձնական, պատկանում է միայն մեզ երկուսիս»,- ասաց Լիկա Սալմանյանը:

Դիտարկմանը, որ մինչ այս նրանք երկուսով ոչ հաստատում և ոչ էլ հերքում էին իրենց սիրավեպին վերաբերող լուրերը, Լիկան պարզաբանեց.

«Նորից եմ կրկնում, մենք գաղտնի ոչինչ չենք պահել: Ես ավելացնելու գրեթե ոչինչ չունեմ, քանի որ Աշոտն ասել է այն, ինչն այս փուլի համար բավական է»:

Հարցին՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, իրենց հարաբերությունների մասին հենց այս պահին խոսելը եղել է իրենց երկուսի որոշումը, Լիկան պատասխանեց, որ այս թեմայով իրենց երկուսի միջև կոնկրետ խոսակցություն չի եղել.

«Հատուկ ոչինչ չի որոշվել, պարզապես Աշոտը խոսեց մեր երկուսի փոխարեն, ասեց այնքան բան, որքան որ պետք էր: Այլ փակագծեր բացելու, կարծում եմ, կարիք չկա, որովհետև մարդկանց հետաքրքրող հարցին՝ մենք միասին ենք, թե՝ ոչ, Աշոտն արդեն պատասխանել է և այժմ էլ ես եմ դա հաստատում»,- նշեց Լիկա Սալմանյանը:

Վերջինս, սակայն, գերադասեց այլ մանրամասնել չհաղորդել, չցանկացավ պատասխանել, թե արդեն որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք հանդիպում են և թե արդյո՞ք նրանք մտադրություն ունեն մոտ ապագայում օրինականացնել իրենց հարաբերությունները:

Մեզ հետ զրույցում Լիկան անդրադարձավ նաև այն բոլոր բացասական մեկնաբանություններին, որոնք որ հայտնվեցին համացանցում: Ինչպես նշեց դերասանուհին՝ իրենց հարաբերությունների մասին ավել տեղեկություն չհաղորդելը կապված է նաև այս հանգամանքի հետ.

«Կարդալով երեկ համացանցում հայտնված Աշոտի հարցազրույցի մեկնաբանությունները՝ որոնցից ոչ մեկում չէր հնչում ոչ իմ ծննդյան տարեդարձի, և ոչ էլ մեր հարաբերությունների հետ կապված շնորհավորանքներ, անիմաստ եմ համարում այդ մեկնաբանությունները թողնող մարդկանց ավել արտահայտվելու առիթ տալ, քանի որ չգիտեմ հասկանալով, թե ոչ՝ նրանք պարզապես վիրավորում են իրենց դիմացինին, խոսքն, իհարկե, ոչ բոլորի մասին է»,- նշեց Լիկա Սալմանյանը:

Հարցին՝ թե հատկապես ի ՞նչ բովանդակությամբ մեկնաբանություններն են նրան վիրավորել, արդյո՞ք դրանք կապ ունեն Աշոտի՝ նախկինում ամուսնացած լինելու և երկու երեխա ունենալու փաստի հետ, Լիկան ասաց.

«Կցանկանամ նշել, որ խոսքն այս ամենի մասին չէ: Կային անիմաստ մեկնաբանություններ, որոնք ինձ վիրավորում են և, կարծում եմ, որ կվիրավորեն ցանկացած նորմալ մարդու: Խոսքս այն պարապ մարդկանց մասին է, ովքեր իրենց ժամանակը սպառելու համար գրում են մեկնաբանություններ՝ չմտածելով անգամ, որ դրանով չափից դուրս վիրավորում են տվյալ անձին: Կասեմ միայն, որ այդ գրողները ադեկվատ, նորմալ մարդիկ չեն, որովհետև արտահայտվել նման կերպ, կարծում եմ, գիտակից մարդն իրեն թույլ չի տա: Բայց այս ամենով հանդերձ՝ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր շնորհավորել և երջանկություն են մեզ մաղթել»,- ասաց Լիկա Սալմանյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հենց ինքն է հանդիսացել Աշոտի ամուսնալուծության պատճառը, Լիկան մեկնաբանեց.

«Ամբողջ հարցը նրանում է, որ մարդիկ, չունենալով անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկություն, թույլ են տալիս իրենց կարծիք հայտնել, ավել-պակաս խոսել: Աշոտը վաղուց է, ինչ ամուսնալուծված է. չեմ կարծում, որ դրանում ինչ-որ վատ կամ հանցալի բան կա, դա ոչ մեկի խնդիրը չէ: Իսկ ես նրան հանդիպել եմ ամուսնալուծությունից որոշ ժամանակ հետո: Եթե Աշոտը բացահայտ խոսում է մեր հարաբերությունների մասին, նշանակում է, որ նա արդեն ամուսնալուծված է: Ինչու եմ սա շեշտում, որովհետև հանդիպել եմ այնպիսի մեկնաբանությունների, որոնց համաձայն՝ Աշոտը ներկայումս ամուսնացած է: Պարզից էլ պարզ է, որ եթե մարդը խոսում է, հայտարարություն է անում, նշանակում է՝ նա արդեն ամուսնալուծված է»,- նշեց Լիկան:

Իսկ թե դերասանուհին ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում Աշոտի երեխաների հետ, Լիկան չցանկացավ պատասխանել՝ ասելով.

«Չեմ ցանկանում դրա մասին խոսել, կարիքը չկա»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan