Գերմանիան կվճարի տուն վերադարձող ներգաղթյալներին
Գերմանիայի իշխանությունների առաջիկայում կսկսեն ներգաղթյալների ֆինանսական աջակցության ծրագիրը, որոնք պետք է հայրենիք վերադառնան Գերմանիայում ապաստան ստանալու թույլտվության մերժման պարագայում: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, նախորդ տարվա նոյեմբերին Բունդեսթագի կողմից հաստատված ծրագիրը նախատեսված է 11 երկրից Գերմանիա ժամանած ներգաղթյալներին, որտեղ հիմա զինված հակամարտություն չկա:
Խոսքը գնում է Թունիսի, Մարոկկոյի, Նիգերիայի, Կոսովոյի, Սերբիայի և Ալբանիայի մասին: Նախատեսվում է 150 միլիոն եվրո հատկացնել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ երկրում գտնվող օտարերկրացիները, որոնք չեն ստանալու ներգաղթյալի կարգավիճակ ինքնուրույն լքեն երկիրը՝ չսպասելով արտաքսմանը:
Նախորդ տարի Գերմանիա 280 հազար մարդ է ժամանել ներգաղթյալի կարգավիճակ ստանալու համար, նրանցից 25-ն արտաքսվել է, 55-ը լքել երկիրը սեփական նախաձեռնությամբ:
Zham.am