Սարգսյան-Ծառուկյան զրույցն ավարտվել է առանց «կոնսենսուսի»
«Հրապարակ»-ը գրում է․
«Իրականում Սերժ Սարգսյանը մինչեւ վերջին պահը դեմ է եղել Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Նա մի քանի անձանց ներկայությամբ ասել է՝ եթե հետ եկավ, դա իմ դեմ ուղղված քայլ է լինելու։ Իսկ Ծառուկյանի հետ վերջին հանդիպման ժամանակ մեղմորեն հորդորել է չանել դա, ասելով՝ զբաղվիր սպորտով, բարեգործությամբ, գործ չունես քաղաքականության հետ։
Ծառուկյանն առարկել է՝ ասելով, որ 2013-ին չառաջադրվեց իրենց խնդրանքով, 2015-ին չպայքարեց, որ արյունահեղություն չլինի, հիմա ժողովուրդը եւ իր թիմը պահանջում են, որ հետ գա, ինչո՞ւ չգա։ Զրույցն ավարտվել է առանց «կոնսենսուսի» գալու։ Ծառուկյանի վերադարձը ծանր է տարել նաեւ վարչապետական թիմը։
«Ծառուկյան դաշինքի» ձեւավորվելը խառնել է նաեւ մյուս բոլորի ծրագրերը, գրեթե բոլոր թիմերում՝ եւ «Հայկական վերածնունդում», եւ «Ելքում», եւ ՀՅԴ-ում, էլ չենք խոսում ՀՀԿ-ի մասին, շոկային իրավիճակ է։ Ոչ միայն ընդհանուր տրամադրությունն է փոխվել, այլեւ ռեյտինգային թեկնածուների կազմն են սկսել վերանայել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում