Սերժ Սարգսյանն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը, ինչպես գրել էինք, կրկին չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որի ժամանակ պետք է հաստատվեր Կարեն Կարապետյանի՝ առաջին տեղակալի կարգավիճակը և ՀՀԿ խորհրդի ցուցակը։ Որպեսզի ներկա չլինի, Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Նարիշկինին, Մատվիենկոյին` իր քաղաքական ապագայի խնդիրներով:
Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, տևական ժամանակ է՝ հրաժարվում է նրան ընդունել և լսել։ Ավելի ու ավելի առարկայական է դառնում նրա՝ քաղաքական պրոցեսներից դուրս գալը, մանավանդ, որ որդին` Արգամը, լինելով Ծառուկյանի ընտանիքի անդամ, առաջադրվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով՝ մարզում:
Եվ այս պարագայում քննարկվում է հետևյալ կոնֆիգուրացիան. փոխվում է Արարատի մարզպետը, Ավշարի Գրիգորյաններն ուժեղացվում են, մարզպետ է դառնում Արամայիս Գրիգորյանը, ռեյտինգայինով ձայներ է ապահովում Արայիկ Գրիգորյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: