Տեղի ունեցավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը (Լուսանկարներ, Տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագիրը, ինչպես նաև ելույթներով հանդես եկան ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և ՀՀ ՊՆ նախկին նախարար, դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին դիմեց համապատասխան ուղերձով:
-«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այն դաշինքն է, որն ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլ ունի ամենակարևոր պայմանը` ունի այդ կամքը, առանց կամքի, առանց նպատակասլացության որևէ գործ հաջողություն չի կարող ունենալ, - բացման խոսքում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը, այնուհետև ներկայացնելով դաշինքային համաձայնագիրը:
Zham.am