Հը՞ կամանդիր, թխե՞նք
(Ասք կուշտ շեխիդների մասին)
Մի օր նստած դիտարկում ենք անում, ադրբեջանցիների հերթական լկտի սադրանքներից հետո: Ադրբեջանցի զինվորների մի խումբ նոր զենք էին պատրաստվում տեղադրել, որ գիշերը օգտագործեն մեր դեմ:
Հրամանատարը արդեն հրաման էր տվել նախապատրաստվել պատժիչ կանխարգելիչ գործողությունների: Դիտարկման պահին ադրբեջանցիները գործը թողեցին ու նստեցին ճաշելու:
Բոլորը շունչները պահած սպասում էին հրամանատարի «թխեցե'ք» բառին: Հրամանատարը ձայն չէր հանում: Մի քանի րոպե անհարմար լռություն տիրեց, որից հետո հրամանատարի տեղակալներից մեկը հարցրեց «Հը՞ կամանդիր, թխե՞նք»...
«Չէ, սպասեցեք, հաց են ուտում, թող վերջացնեն, հետո...»
)))) Հայ ենք էլի !!!
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից