Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երվանդ Բոզոյան․ «Առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը «Փաստ» օրաթերթին։

– Պարոն Բոզոյան, լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրը, և նա հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Ըստ էության այն Ձեզ բավարարե՞ց:

– Բավարարել–չբավարարելը պայմանական հասկացություն է: Դրանք պայմանավորված են սուբյեկտիվ պատկերացումներով:

– Համոզիչ և ամբողջակա՞ն էր հաշվետվությունն իր կառուցվածքով’ ախտորոշում, տեսլական և այն, ի՞նչ է արվել տեսլականին հասնելու ճանապարհին:

– Ընդհանուր առմամբ վարչապետի գործունեությունը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Որովհետև տնտեսական այս իրավիճակը, որն առկա է ներկայում, բնականաբար, չի առաջացել մեկ ամսում կամ մեկ տարում: Կան շատ ավելի խորքային պատճառներ, որոնց լուծումն էլ շատ ավելի երկար ժամանակ է պահանջում: Հասկանալի է, որ նա 100 օրվա համար պետք է որոշակի հաշվետվություն տար, որովհետև հանրությունը սպասում էր դրան: Ավելացրած` մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որն էլ իր հետ բերում է լրացուցիչ հասարակական հետաքրքրություն կառավարության գործունեության վերաբերյալ: Բայց, հասկանալի պատճառներով, ոչ ոք էլ տնտեսական վերելքի որևէ լուրջ ակնկալիք չունի: Որովհետև 100 օրվա մեջ այդ բանը հնարավոր չէր անել: Իսկ արդեն 100 օր անց նրա նկատմամբ քննադատական հռետորաբանությունը կուժեղանա, քանզի ֆորմալ տեսակետից արդեն վարչապետին իրավունք կունենան քննադատել տնտեսության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: Բնակաբանար այդ հարցում շահագրգռված կլինի ոչ միայն ընդդիմությունը, այլև նաև իրենք’ իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

– Իսկ ախտորոշումը ամբողջակա՞ն էր, ողջ պրոբլեմներն ընդգրկո՞ւմ էր իր մեջ, թե հատվածական մոտեցում համենայն դեպս կար:

– Մեր տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ցանկացած քաղաքական ուժ ախտորաշման իր մոդելն ունի: Վարչապետն էլ իրենն ուներ, բնականաբար: Իսկ թե այն ամբողջական է, թե ամբողջական չէ, կրկին հարաբերական է: Իր տեսակետից ամբողջական է, բայց շատերի տեսակետից կարող է ամբողջական չլինել: – Համենայն դեպս վարչապետը երբեք չխոսեց քաղաքական դաշտի խնդիրներից: Դա թերի չի՞ դարձնում նրա խոսքը, քանի որ առկա են մենաշնորհներ, նաև` քաղաքական մենաշնորհ: Զգուշավոր չէ՞ նրա մոտեցումը, երբ քաղաքական դաշտի մեջ չի տեսնում տնտեսության պրոբլեմների լուծումը: – Քաղաքական դաշտի մեջ չի տեսնում, որովհետև չի տիրապետում քաղաքական այն լծակներին, որոնց միջոցով կարող էր լուծել այդ պրոբլեմները: Իմ տպավորությունը գոնե այդպիսին է: Շատ պարզ է, չէ՞, որ եղած խնդիրների մեծ մասը քաղաքական հիմք ունի: Տվյալ շեշտադրումներն անելուց էլ խուսափում է, որովհետև իր ձեռքին չեն համապատասխան լծակները:

– Այդ դեպքում նշանակում է որոշ չափով դատապարտվա՞ծ է նրա գործունեությունը:

– Այդ հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ ընտրություններից հետո կձևավորվի նոր քաղաքական դաշտ, ու արդեն պարզ կդառնա, թե ինչպիսին է նրա տեղն ու դերն այնտեղ և թե ինչքանով կկարողանա քաղաքական այդ դաշտում լուծել իր խնդիրները: Սրանք հարցեր են, որոնց չի կարելի պատասխանել այս պահի դրությամբ: Մի բան ակնհայտ է, որ առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ նա ինքն էլ է դա հասկանում, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով շահավետ չէ իր համար, որ այդ մասին հայտարարի: Բնականաբար, այս դեպքում հաջորդ հարցն է ծագում. եթե չունեք քաղաքական լծակներ, ինչո՞ւ եք համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը: Անշուշտ չի խոստովանի, թե ստանձնել եմ այն պայմանով, որպեսզի հետո էլ քաղաքական լծակներ ձեռք բերեմ: Իսկ դա հրապարակային քննարկման թեմա չէ, կուլիսային և վերիշխանական թեմա է:

– Ճշգրիտ կամ տեղի՞ն էր նրա խոսքը, որ ասաց ի պատասխան 2018 թվականին վարչապետ լինելու վերաբերյալ հարցին:

– 2018 թվականի մասին խոսելը բավականին նրբերանգներ է պարունակում: Կա գործող նախագահ, որի համար ևս կարելի է ենթադրել վարչապետի պաշտոնը: Նման պայմաններում չէր կարող հստակ հայտարարել, որ մինչև 2018 թվականը չի լինելու վարչապետ, կամ 2018 թվականից հետո լինելու է վարչապետ: Երկու պարագայում էլ կդառնա բավականին խոցելի: Ուստի փորձում է խուսափել այդ հարցից, գտնել խուսափողական բանաձևումներ: Անկախ նրանից` այդ բանաձևերը բավարարո՞ւմ են այլոց, թե ոչ»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan