Երկու օր է Շվեդիայի մայրաքաղաքում անհանգիստ է (տեսանյութ)
Շվեդիան երկրորդ օրն է ինչ անհանգիստ է: Նախօրեին անհայտ անձը քայքայիչ նյութ է ցանել Ստոկհոլմի մետրոյում: Ականատեսների խոսքերով, մուգ հագուստով տղամարդը մետրոյի գնացքում է թողել ուսապարկը և դուռս վազել այնտեղից:
Այնուհետև գնացքում ծուխ է գոյացել, ուղևորներից մի քանիսը սկսեցին շնչահեղձ լինել:
Մարդկանց տարհանել են: Ոստիկանությունը մինչ այժմ չի պարզել թե դա ինչ նյութ էր: Նշվում է միայն, որ այն մահաբեր չէ: Անհայտի ինքնությունը դեռ չի պարզվել, հայտնի չէ նաև նրա շարժառիթը:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am