Սերգեյ Լավրովը բանաստեղծություն է նվիրել նախօրեին մահացած Վիտալի Չուրկինին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին բանաստեղծություն է նվիրել, նշելով, որ նա «կյանքից հեռացել է մարտական դիրքում, երբ նրա 65-ամյակին մի քանի ժամ էր մնում տեղական ժամանակով»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կյանքում միշտ իրար հետ էինք առաջ գնում, - բեջբերում է Լավրովի խոսքերը Զախարովան: - 1990-ականների գարնանը միաժամանակ նշանակվել ենք նախարարի տեղակալներ, ես ՄԱԿ-ի հարցերով, նա՝ Բալկանների, միաժամանակ դառնալով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ նախկին Հարավսլավիայի տարածքում հակամարտության կարգավորման հարցով: Այդ պաշտոնում նա ողջ 1994 թվականն անցկացրեց հակամարտությամբ համակված Բոսնիա և Հերցեգովինայում, պահանջելով ՄԱԿ-ի փորձագետներից Սարաեվոյի Մարկալե շուկայում պայթյունի անաչառ քննություն, ինչի մերկապարանոց պատասխանատվությունը ցանկանում էին դնել սերբերի վրա»:
Նշվում է, որ Չուրկինը հաջողության հասավ այդ հարցում, և նրա 42-րդ տարեդարձին Լավրովը ցանկություն ունեցավ նրան բանաստեղծությամբ շնորհավորել:
Ահա դրանք. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Իվանովիչ Չուրկինին՝
«Сквозь буран, снегопады, заносы,
Под прицелами НАТОвских дул
И под взглядом Акаши раскосым
Дипломат свою линию гнул.
Ни угрозы и ни ультиматум
Не сломили движенье вперед.
Аплодирует мир дипломату,
По заслугам хвалу воздает.
Не придумаешь лучше момента?
День рожденья отметить в бою.
Специальный посол Президента
С честью сделал работу свою.
На исходе боснийских баталий
Пьем за эти мужские дела.
От души поздравляем, Виталий!
С Днем рождения! Наша взяла!
21 февраля 1994 года».