Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ)

Երևանի Գլխավոր թերևապևտը Սլավմեդ ԲԿ-ում անվճար խորհդատվություն կանկացնի

Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ տարին գոնե մեկ անգամ հետազոտվի պրոֆիլակտիկ նպատակներով, եթե անգամ հատուկ գանգատներ չունի, իսկ եթե խնդիրներ կան, ապա հետազոտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց իհարկե այս պրոցեսը պետք է գրագետ կազմակերպել ու նախ դիմել թերապևտի, ով կուղղորդի, թե ինչ հետազոտություններ անցնել: Կարևորելով բնակչության առողջությունը՝ Սլավմեդ Բժշկական կենտրոնը իր 3-րդ տարեդարձի կապացությամբ փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը հայտարարում է հատուկ ակցիա: Երևանի Գլխավոր թերապևտ, Սլավմեդ ԲԿ-ի Ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար Կարինե Հովհաննիսյանը կանցկացնի անվճար խորհրատվություն: Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունն էլ կենտրոնում կարող եք անցնել 20% զեղչով:

Մեր զրույցը <<Սլավմեդ>> ԲԿ ընդունարանի և ախտորոշիչ ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Ալբերտի Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում Ձեզ դիմած պացիենտների հետ:

Մեր ծառայությանն նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա բարձրորակ բուժօգնություն: <<Սլավմեդ>> բժշական կենտրոնն առանձնանում է բուժման բարձր որակով, պրոֆեսիոնալ մասնագետներով, պացիենտների նկատմամբ անհատական մոտեցմամբ:Մեզ մոտ պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: Խորհրդատվության ընթացքում վեր ենք հանում պացիենտի առողջական խնդիրները և որոշում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը:

Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում: Մեր պացիենտները վստահ են, որ մեզ մոտ կարող են մանրակրկիտ հետազոտվել ու ստանալ ստույգ և վերջնական ախտորոշում՝խուսափելով ավելորդ ու չհիմնավորված ֆինանսական ծախսերից: Մենք իրականացնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտություններ: Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց մասին պացիենտը անգամ կասկածներ չունի: Անհիմն չէ բժիշկների անվերջ հիշեցումները շուտ դիմելու մասին, որպեսզի հնարավոր լինի խնդիրը արդյունավետ լուծել: Բոլորս էլ գիտենք արդեն խորացած ու բարդացած դեպքերը ինչքան էմոցիոնալ, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների վատնում են պահանջում:

Այս ամենը հաշվի առնելով նաև որոշեցինք ակցիա հայտարարել: Իմ խորհրդատվությունը, որպես գլխավոր թերապևտ, կլինի անվճար: Անհրաժեշտ բոլոր գործիքային ու լաբորատոր հետազոտությունները պացիենտները կկարողանան անցնել 20% զեղչով: Զեղչվել են նաև մեր նեղ մասնագետների՝վիրաբույժի, գինեկոլոգի, ուռոլոգի, վնասվածքաբանի, ալերգոլոգի, նյարդաբանի ու էնդոկրինոլոգի, մաշկաբանի և ռևմատոլոգի խորհրդատվությունը: Թիմային գործելակերպը մեր աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմանն է:

-Մասնավորապես ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը:

-Ինչպես արդեն ասացի անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը կորոշվի խորհրդատվության ժամանակ, բայց իհարկե մեր կողմից իրականացվող ծառայությունների թիվը շատ մեծ է: Իրականացնում ենք լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ: Իրականացնում ենք նաև ոսկրային, հենաշարժողական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուռոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա և այլն: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հենց մեզ հնարավորություն է տալիս բարձրակարգ գործիքային հետազոտություններ անցկացնել: Օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետում առկա է աշխարհում առաջատար՝ Toshiba ընկերության Aplio 500 սարքավորումը: Եթե այլ կլինիկաներում սոնոգրաֆիայի և էլաստոգրաֆիայի հետազոտությունները կատարվում են առանձին, այսինքն՝ պացիենտը ստիպված է երկուսի համար առանձին-առանձին վճարել, ապա մեր էլաստոգրաֆիան ունի կատարելագործված ֆունկցիաներ՝ միաժամանակ կատարում է և՛ սոնոգրաֆիա, և՛ էլաստոգրաֆիա: Մեծ առաջադիմություն, որը թեթևացնում է պացիենտների ֆինանսական բեռը:

Իսկ ճառագայթային ախտորոշման ծառայությունը հագեցած է Toshiba ընկերության արտադրության ZEXIRA նորագույն թվային ռենտգեն ապարատով, որը տալիս է բարձր որակի ռենտգեն պատկեր և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Դրա շնորհիվ մենք կարող ենք հետազոտել անգամ երեխաներին ու հղի կանանց: Այն կարգավորվում է հետազոտվողի մարմնի զանգվածին համապատասխան, հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն խողովակով, շարժուն սեղանով, ունի հատուկ ծրագրային հավելումներ տարբեր օրգան-համակարգերի հետազոտման համար, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ արագ և ճշգրիտ ախտորոշման համար:

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունում էլ մենք կարող ենք հետազոտել մինչև 300 կգ քաշ ունեցող պացիենտների: Toshiba Aquillon Prime կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում պատկերների գերազանց որակ՝մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտել նաև երեխաներին:

Այն կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի խորքային և համալիր հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս գնահատել նաև արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները,այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Մի խոսքով մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:

-Իսկ ի՞նչն եք կարևորում պացիենտների հետ շփումներում:

Բժիշկը, առաջին հերթին, պետք է լինի մարդասեր: Չպետք է ափսոսի այն ժամանակը, ոը տրամադրում է հիվանդին: Վստահությունը ձեռք է բերվում փոխադարձ հասկացվածության շնորհիվ: Մենք հոգում ենք մեր հիվանդների բարօրության մասին, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում ՝ առաջարկելով բուժման ամենաօպտիմալ տարբերակը՝ հաճախ զեղչեր անելով:

Եթե բժիշկն իր հիվանդին սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերում, նրա մասնագիտական բոլոր նվաճումները հավասարվում են 0-ի, քանի որ պացիենտը միշտ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որ հիվանդն իրեն հոգեպես ապահով զգա: Ցանկացած պացիենտ զգում ու գնահատում է սրտացավությունը:

-Սլավմեդ Բժշկական կենտրոնը դարձավ արդեն 3 տարեկան է: Կարո՞ղ ենք արդեն խոսել շոշափելի ձեռբերումների մասին:

-Միանշանակ:Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան բազմապրոֆիլ բուժհաստատություն է: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների, նորարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների, կենտրոնը կարողացավ շատ արագ իր որույն տեղն ունենալ Հայաստանի առողջապահական ոլորտում: Այս երեք տարիների ընթացքում Սլավմեդ ԲԿ-ում արդեն իսկ կատարվել են շուրջ 2000 վիրահատություն ու 1500 երեխա է լույս աշխարհ եկել: Կարծում եմ խոսուն թվեր են նորաբաց կենտրոնի համար: Բայց իհարկե սա ընդամենը սկիզբն է, մենք անընդմեջ աշխատում ենք ու ընդլայնում ենք մեր ծառայություններն ու հնարավորությունները`կարևորելով բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր բնակչությանը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan