Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Սերժ Սարգսյանը պատրաստվում է փակե՞լ Պետրոսի հաղորդումը

Ինչպես հայտնի է անցած տարվա դեկտեմբերի վերջից Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերությունում եթեր չի հեռարձակվում:

Իշխանություններին զայրացրել է, որ Պետրոսը հաղորդմանը հյուրընկալել էր հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանին (ёж), ով վերջին ժամանակներս կոմիկական սցենարի շրջանակներում մի թատերական ներկայացում էր խաղարկում «Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության ստեղծման շրջանակներում, որտեղ հիմնականում ծաղրանքի էր ենթարկվում իշխող ՀՀԿ կուսակցությունը: Եվ ահա այս պատճառաբանությամբ Բաղրամյան 26-ը պատրաստվում է պատժել Պետրոս Ղազարյանին: Այն, որ սույն հանգամանքը ոչ թե գլխավոր պատճառն է, այլ պատրվակ, ակներև է բոլորի համար, քանի որ իշխանության համար իբր գլխավոր թիրախ համարվող Սերգեյ Դանիելյանին արդեն թույլ են տվել շարունակել իր հեռուստահաղորդման կարիերան «Շանթ» հեռուստաընկերությունում: Մինչդեռ Պետրոսի հաղորդումը մինչ այսօր չի բացվում:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Պետրոսի ճակատագիրը բուռն քննարկվել է ՀՀԿ գերագույն մարմնի նիստերից մեկում: Ընդ որում, 30-ական թվականների ավանդույթի համաձայն, Պետրոսի «հակահեղափոխական» և «հականժդեհական» դիմակը «պատռել են» կարկառուն «նժդեհական կոլխոզնիկներ» Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրանուշ Հակոբյանը և այլք: Այս ամոթալի մթնոլորտում քիչ թե շատ ողջամիտ տեսակետներ են փորձել հայտնել Արմեն Աշոտյանն ու Սամվել Ֆարմանյանը, որոնք հիմնավորել են, որ Պետրոս Ղազարյանի հաղորդման փակումը հիմնականում «կխփի» Սերժ Սարգսյանի իմիջին, որին հակադարձել է ՀՀԿ-ի «ծանր հրետանի» Էդուարդ Շարմազանովը, ով նշել է, թե Պետրոսի հաղորդման փակումից ՀՀԿ-ն ավելի շատ կշահի, քան կկորցնի, իսկ Սերժ Սարգսյանի իմիջին էլ չի վնասի:

Սերժ Սարգսյանը լուռ հետևել է այս բանավեճին և գերադասել է իր տեսակետը չհայտնել, ինչը նշանակում է, որ իր մեջ դեռ վերջնական որոշումը չի կայացրել: Այս հարցով ցցուն բացահայտվել է այն մթնոլորտը, որն իշխում է ՀՀԿ-ում: Ըստ երևույթին, այս «նժդեհակոլխոզնիկական» կուսակցությունը ավելի ու ավելի է սկսում նմանվել ԽՍՀՄ ժամանակների ստալինաբրեժնևյան կոմկուսին, սակայն մեկ տարբերությամբ՝ 30-40-ական թթ. նման կուսակցությունով հնարավոր էր կառավարել երկիրը, քանզի այդպիսին էր մթնոլորտը ողջ աշխարհում: 20-րդ դարի 80-90-ական թթ. այդ կառույցը դարձել էր արդեն հնամաշ և որի պատճառով էլ այն կազմալուծվեց՝ իր հետ փլուզելով նաև ԽՍՀՄ-ը: Մեր օրերում, երբ մարդիկ ինֆորմացիա են ստանում ոչ միայն պաշտոնական աղբյուրներից, այլև համացանցից, նման պարզունակ կառավարումը ավարտվելու է անփառունակ ձևով: Եվ վերջապես, եթե Սերժ Սարգսյանը որոշում կայացնի փակել Պետրոսի հաղորդումը, ապա դրանով նա վերջակետ կդնի իր լիբերալ համբավին, որ նա ունի լրատվամիջոցների նկատմամբ:

Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման այս ինն տարիներիընթացքում սա միակ ձեռքբերումը կարելի է համարել, քանզի կյանքի գրեթե մնացած բոլոր բնագավառները նա գրեթե ամբողջովին տապալել է՝ հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի խնդիր, Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան բալանսավորված հարց, խաղաղ ժամանակներում 14,4 տոկոս տնտեսական անկում, ներդրումների քառապատիկ կրճատում, ազգային դեմոգրաֆիկ աղետալի իրավիճակ՝ արտագաղթով և այլնով պայմանավորված, Ղարաբաղում տարածքների կորուստ և այլն:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan