Օքսֆորդի համալսարանը հնարավոր է իր առաջին մասնաճյուղը բացի 700 տարվա մեջ առաջին անգամ.(տեսանյութ)
Օքսֆորդի համալսարանը 700 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է իր առաջին մասնաճյուղը բացի Մեծ Բրիտանիայից դուրս, գրում է «Telegraph» թերթը:
Թերթի տվյալներով, ֆրանսիացի չինովնիկները նախորդ շաբաթ ժամանել են Օքսֆորդ Փարիզում համալսարանի մասնաճյուղ ստեղծելու առաջարկով: Ֆրանսիական կողմը վստահեցրել է, որ մասնաճյուղը կունենա տեղական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ և այդպիսով կպահպանի ֆինանսավորումը ԵՄ կողմից, եթե անգամ Մեծ Բրիտանիան դուրս գա միությունից:
Նմանատիպ առաջարկներ են ստացել նաև Մեծ Բրիտանիայի այլ բուհեր: Համաձայնության դեպքում համալսարանական ավանի շինարարությունը կմեկնարկի 2018 թվականին, նշում է թերթը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am