Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ապրիլյան պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութերում խոսք չկա հետախուզական տվյալների բացակայության մասին. Փաշինյանը՝ Կարապետյանի նշանակման մասին

0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել պրոցեսներին, հիմա ի՞նչ եք առաջակում՝ ԶՈւ այդ հատվածը կտրե՞նք, անջատե՞նք ՀՀ ԶՈւ-ից, նման բան լինել չի կարող։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհությանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 0038 հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և այն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ։

«Մենք այսօր խոսում ենք «Մարտի 1-ի» իրադարձություններում ԶՈւ ներգրավվածության մասին, չէ՞. այդ ԶՈւ-ում ներգրավված ու ներգրավվող մարդկանց 90 տոկոսն այսօր էլ շարունակում է ծառայել ԶՈւ-ում։ Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեղադրանքներին, պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է, դա դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է։ Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանը քառօրյա պատերազմի պատասխանատու է, ասում են, որ նրանից վերև պատասխանատու չկա, նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից, ասում են՝ Սերժ Սարգսյան արդար դատավոր է ու արդար որոշում է կայացրել»,- շարունակեց նա, փոխանցում է Tert.am-ը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքն Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել, և նկատեց, որ այդ նյութերում ոչինչ չկա, որը կխոսի հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։

«Ձեր այս հարցերը նույնպես վկայում են, որ հանրության մոտ կան շատ հարցեր՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ, ինչը նշանակում է, որ մենք շատ հանգիստ ու հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները, իսկ որոնց պատասխանները հնարավոր է ներկայացնել հանրությանը, կներկայացնենք»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանի թեկնածությունն իրեն ոչ մեկը չի առաջադրել. որոշում կայացրել է ինքը։ Միևնույն ժամանակ նշեց, որ ԶՈւ կարծիքը՝ Արշակ Կարապետյանի վերաբերյալ, նախկին կարծիքների հետ համահունչ չէ։

«Եթե որևէ հարցեր կծագեն, ապա Արշակ Կարապետյանը հիմա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխան տալու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Tert.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan