«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան

Ինչու՞ է ոգևորված Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը՝ Փաշինյանի ԱԳ նախարարի դիրքորոշումից (Տեսանյութ)

Ի դեպ նշենք, որ նման հայտարարություն Ադրբեջանի արտգործնախարարն իրոք երբեք չէր արել: Ընդ որում, նա նշում է, որ առաջին անգամ ինքը Մամեդյարովը գոհ է Զոհրաբ Մնացականյանի դիրքորոշումներից՝ բանակցային գործընթացի ուղղության վերաբերյալ:

Իսկ հիմա փորձենք կռահել, թե ինչը կարող է լինել Մամեդյարովի նման ոգևորվածության պատճառը:

Նախկին իշխանությունները բանակցությունների ընթացքում դնում էին հետևյալ խնդիրները՝ վստահության մթնոլորտի հաստատման հարցը և բանակցային գործընթացում խնդրի լուծման բովանդակության բալանսավորված լինելը, կամ՝ գոնե դրա ֆորմալ կողմի ապահովումը: Խոսքը գնում է այն մասին, որ եթե հայկական կողմը պատրաստ է զիջել տարածքները, ապա ադրբեջանական կողմը գոնե պետք է համաձայն լինի նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը՝ ասենք,  5, 50 կամ 500 տարի անց:

Հասկանալի է, որ հայկական կողմը պատրաստ էր դե ֆակտո զիջմանը, ակնկալելով, որ հակառակ կողմը պատրաստ կլինի գոնե ֆորմալ զիջման գնալ հանրաքվեի հարցում: Հատուկ նշենք, որ այդ հանրաքվեի անցկացումը շատ մշուշոտ բնույթ ուներ, և այստեղ Երևանի համար կարևորը, գոնե ֆորմալ զիջման որոշումը ստանալն էր: Սակայն նույնիսկ այս հարցում Ալիևը անզիջում էր, որոհետև ռազմաքաղաքական բալանսը խախտված էր՝  ի oգուտ Ադրբեջանի, և նա ցանկանում էր միակողմանի զիջում կորզել Սերժ Սարգսյանից՝ առանց հանրաքվեի մասին դրույթի:

Սա նույնիսկ «լավրովյան ծրագիր» չէր: Սա այն էր, ինչ 1997-ին միջնորդները առաջարկել էին Հայաստանին և Ադրբեջանին, որը կոչվում էր «փուլային» լուծում: Տեր-Պետրոսյանը այս ծրագրին դրական էր վերաբերվում, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը մերժեցին այն:

Ադրբեջանական կողմը երկար ժամանակ կառչած էր այդ ծրագրից, բայց ապարդյուն:
2007-ին Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց վերջնականապես «թաղել» այդ ծրագիրը, երբ միջնորդները հանդես եկան արդեն բալանսավորված մոտեցումով, որտեղ տարածքների վերադարձը շաղկապված էր նախկին ԼՂԻՄ-ում ինքնորոշման հանրաքվեի անցկացումով:

Սա հայկական դիվանագիտության մեծագույն հաղթանակն էր, և դրա մասին շատ լավ գիտեն նրանք, ովքեր «ներսից» զբաղված էին այդ խնդրով:

Սակայն 2008-ի հայտնի դեպքերը և Հայաստանի հետագա թուլացման գործընթացը հանգեցրին նրան, որ Ադրբեջանը ստացավ դիրքային առավելություն և նույնիսկ փորձեց վիժեցնել ոչ միայն «մադրիդյան սկսզբունքները», այլ նաև փորձ արեց փոխել բանակցային հարթակը, սակայն երկու հարցում էլ ձախողվեց, քանզի միջազգային որոշումների իներցիան ավելի ուժեղ է քան, որ շատերը պատկերացնում են:

2011-ին Կազանում Երևանն ու Մոսկվան գնացին աննախադեպ զիջումների, երբ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա համաձայնվեցին բավարարել ադրբեջանական պահանջները, դրա դիմաց ցանկանալով ստանալ գոնե ֆորմալ իրավունքը հանրաքվեի անցկացման համար, չնշելով ժամկետները:

Ֆորմալ տեսանկյունից Կազանի համաձայնագիրը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա էր պատրաստած, սակայն իր բովանդակությամբ այն շատ նման էր Տեր-Պետրոսյանական «փուլային» ծրագրին: Սակայն Ալիևը դա էլ մերժեց, քանզի ցանկանում էր ընդհանրապես հանել հանրաքվեի մասին դրույթը` այսինքն Ադրբեջանի նախագահը ցանկանում էր նույնիսկ ֆորմալ հրաժարվել «մադրիդյան սկզբունքներից» և ստանալ միակողմանի զիջումներ հայկական կողմից: Երևանի համար դա կլիներ «քաղաքական ինքնասպանություն», և դրա համար էլ նա մերժում էր Ալիևի այս լկտի ցանկությունը:

Բանակցությունների հետագա ընթացքը փաստացի կրում էր ֆորմալ բնույթ: Նույնիսկ «լավրովյան ծրագիրը», որին շատ դեմ էին Հայաստանում, ենթադրում էր ոչ միայն հայկական զորքերի դուրս բերում մի շարք տարածքներից, այլ իր մեջ պարունակում էր «հանրաքվեի» մասին դրույթը, որը նույնպես լղոզված տեսք ուներ: Բայց նույնիսկ այդ ծրագիրն էլ Մոսկվան ու Երևանը ընդունել էին, իսկ Բաքուն` ոչ:

Որից հետո հետևեց ապրիլյան պատերազմը, և բանակցությունները հայտնվեցին վտանգի տակ:

Հայ հանրությունը ավանդաբար միշտ բացասական էր տրամադրված ոչ միայն «լավրովյան ծրագրին» և «Կազանի» համաձայնագրին, այլև «մադրիդյան սկզբունքներին» ընդհանրապես, չիմանալով, որ 2007-ի «մադրիդյան սկզբունքներից» այն կողմ, հայկական կողմին որևէ դրական մոտեցում չի առաջարկվել:

Իսկ ի՞նչ մոտեցում ունի փաշինյանական Հայաստանը այս հարցում

Անկեղծ ասած, մինչ այսօր Փաշինյանի կողմից որևէ լուրջ մոտեցում այս հարցում դեռ չի նշմարվել, եթե իհարկե չհաշվենք այն թեզը, թե «ղարաբաղյան հարցը պիտի ղարաբաղյան իշխանությունները լուծեն»:

Առաջին հայացքից այս թեզը շատ հետաքրքիր բովանդակություն ունի, որը դրական ընդունվեց հայ հանրության կողմից:

Մինչդեռ, իրականում, հայ հանրությունը ադեկվատ պատկերացում չունի թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում: Հայ հանրության պատկերացումները պրիմիտիվ են և խորը գավառական, իրականությունից զուրկ և հեքիաթային:

Ավելին, նույնիսկ փորձագիտական մակարդակով, այս խնդրի շուրջ լուրջ քննարկում երբևիցե չի եղել, դրա համար էլ այն մեծ մասի կողմից ընկալվել է որպես «սև արկղ», և որի մասին կարելի է խոսել բացառապես «հայրենասեր-դավաճան» հռետորաբանության տիրույթում:

Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ անձամբ Նիկոլ Փաշինյանից, ով իբր չի վարում Ղարաբաղի շուրջ բանակցություններ Իլհամ Ալիևի հետ: Ինչո՞վ է պայմանավորված Մամեդյարովի ոգևորությունը հայկական կողմից, ով նշում է, որ 2019-ին առաջին անգամ կոնստրուկտիվ մոտեցում է տեսնում հայկական կողմից: 

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանից ադրբեջանցիները կարող են ոգևորվել բացառապես մեկ պայմանի դեպքում, երբ հայկական կողմը փաստացի հրաժարվի հանրաքվեի դրույթի նույնիսկ ֆորմալ պահանջից և համաձայնվի քննարկել միայն Ղարաբաղի «ժամանակավոր կարգավիճակի» հարցը, բնականաբար տարածքների հանձման դիմաց:

Մարդկային լեզվով ասած, երբ Փաշինյանը համաձայնված լինի Տեր-Պետրոսյանական «փուլային» տարբերակի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան


Հ.Գ. Հավանաբար, այս տարբերակի դեպքում պիտի Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ լինի, Ղարաբաղում «խաղից դուրս» բերվեն կոշտ ուժային գործիչները, իսկ ապագա ԱԺ-ում լինեն բացառապես նիկոլապաշտ քաղաքական ուժեր, և փաստացի բացակայի իրական ընդդիմությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan