Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Բ26 փաբ, BMW X5, 2 բնակարան. Փաշինյանի պատգամավոր աներորդու ունեցվածքը (Տեսանյութ)

Zham.am-ը շարունակում է անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք  ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի ունեցվածքը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել 2018 թվականի հունիսի 15-ին, Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 1 հողամաս:

Որպես շարժական գույք՝  գրանցված է BMW X5 մոդելի ավտոմեքենա:

Հակոբյանը դրամական միջոցներ և եկամուտներ չի գրանցել:

Ինչպես գիտենք, Հրաչյա Հակոբյանը այս ընտրություններին ևս պատգամավորության թեկնածու էր, նա համամասնական ցուցակի 180-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 750 քառակուսի մետր մակերեսով 1 հողակտոր:

Հակոբյանի բնակարաններից մեկը գտնվում է Արշակունյաց 39/9 հասցեում և կազմում է 104 քառակուսի մետր, մյուսը՝ Երևան, Չեխով 8 հասցեում և կազմում է 50 քառակուսի մետր:
Բնակարանները Հակոբյանը տնօրինում է համասեփականության, իսկ հողամասը սեփականության իրավունքով:

Որպես շարժական գույք՝  գրանցված է 2010 թվականի արտաադրության Հյունդայի Սոնատա մոդելի ավտոմեքենա, որը Հակոբյանի միանձնյա սեփականությունն է:

Տարվա ընթացքում Հրաչյա Հակոբյանը ստացել է 2 մլն 800 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:

Հրաչյա Հակոբյանը գրանցել է նաև  Բ26 անվանմամբ ընկերություն, որի 100 տոկոս բաժնեմասն էլ իրեն է պատկանում:
Ժամանակին նախագահի, այժմ վարչապետի նստավայրի հասցեով ընկերությունը գրանցվել է 2017 նոյեմբերի 7-ին, ինչպես նշվում է պետռիգիստրի կայքում, ՍՊԸ-ի հիմնադիրը Հրաչյա Հակոբյանն է:

Համացանցում որոնում կատարելիս գտանք Բ26-ի ֆեյսբուքյան էջը, որի գլխավոր նկարը ևս թեմատիկայի մեջ է՝   նստավայրի շենքը՝  Բ26 հավելումով:

Պարզվում է կրեատիվ անվանումով Բ26-ը փաբ է, որտեղ իրենց ժամանցն են անցկացնում նաև  ՔՊ-ի վերնախավն ու առաջամարտիկները՝  Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան և այլք:

Էջը կառավարողը հյուրերի այցերին ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել՝  յուրովի մեկնաբանելով դրանք, ինչպես օրինակ

Օրերս «անցնում էի, ասեցի մտնեմ» այցով Բ26 էր ժամանել, Երեւանի ավագանու #Ելք խմբակցության անդամ, քանդակագործ Հարություն Բաբայանը: Քննարկման թեման, Երեւանում «Ծտերի» դեմ իրականացվող բռնություններն ու դրա հետեւանքներն էին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ գնահատման բաժնում գրել է՝ 

Իմ սիրտը Բ26֊ում է...))))
© Անհայտ Մտածող

Պակաս կրեատիվ չի նաև Նիկոլ Փաշինյանի  լուսանկարի վերաբերյալ մեկնաբանությունը՝

Մինչ օրս սա միակ նկարն է եւ միակ ապացույցը, որ Նիկոլը եղել է Բ26-ում: ;)

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan