Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը...

«Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Հայաստանում, գլոբալ առումով, դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, եթե մինչեւ իշխանափոխությունը որոշ դատական գործերով այն կենտրոնացված ղեկավարվում էր մեկ կետից, իշխանափոխությունից հետո ղեկավարվում է որոշ լիազոր մարմինների կողմից, որն ավելի վատ ու վտանգավոր է դառնում:

«Որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը իր քննության շահերից ելնելով փորձելու է ամեն ինչ անել, որ անձը մնա կալանքի տակ, որ կախման մեջ մնա վարույթն իրականացնող մարմնից, որ խոստովանի չարածը, որտեղ խոսք չի կարող գնալ օբյեկտիվ քննության մասին: Ավելին, ավելի ծանրաբեռնված լինելով, դատարանները ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով, լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող արդարադատություն իրականացնել, առանց որի խոսք չի կարող լինել հզոր ու արժանապատիվ երկիր ունենալու մասին:

Բանը հասել է նրան, որ ծրար ու նամականիշ չլինելու պատճառով դատական փոստային առաքման փաստաթղթերը ուշ են հասնում հասցեատերերին կամ չեն հասնում: Քաղաքացիական ու վարչական գործերով վճիռներ են կայացվում տարիներ անց, որտեղ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելը դառնում է անիմաստ»,-ասաց պաշտպանը:

Անդրադառանալով Մանվել Գրիգորյանի կալանավորման դեպքին՝ փաստաբանը նշեց.

«Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է: Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունը առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին:

Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ, տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է եւ երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետեւությունս մեկն է՝ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում եւ դանդաղ մահացել»,-հայտարարեց պաշտպանը:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Նա հստակեցրեց, որ իրենք ոչ թե ասում են, որ Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, այլ, որ կալանքի հիմքերը բացակայում են:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan