Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից
Այսօր կրկին ուզում եմ անդրադառնալ այս գրառմանը` կարդալով մեկնաբանությունները, մասնավորապես, այն մաին, թե «հավասարը պետք է հավասարի հետ համեմատվի»: ԱՄՆ-ն ու Հայաստանը պետք չէ դնել համեմատականության մեջ: Ինչո՞ւ: Որովհետև ԱՄՆ-ն գերտերություն է, իսկ Հայաստանը...
Գիտեք ի՞նչ եմ մտածում, թե ե՞րբ ենք մենք վերջապես գաղափարապես ու առհասարակ դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից: Հետո, հավասարը հավասարի հետ ի՞նչ կարիք կա համեմատել` դա արդեն նույնականացում է: Այդտեղ անգամ մրցակցային դաշտ էլ չի կարղ ձևավորվել: Իսկ մենք, երևում է, վաղուց արդեն հետ ենք վարժվել առողջ մրցակցային դաշտում տեղ զբաղեցնելու գաղափարից: Մենք սովոր ենք ինքներս մեզ թերագնահատել ու դեգրադացնել, ու հենց դրա վախից էլ բացասական մոտեցումներով ողողել ամենքին ու ամենը: Իսկ այս համեմատականը շատ ճիշտ է արված` ԱՄՆ չլինի թող մեկ այլ պետություն լինի: Հայաստանը ու հայը միշտ էլ մրցունակ են...
Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: