Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները

Որքա՞ն աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները: Այս հարցի պատասխանը հնարավոր է գտնել՝ ուսումնասիրելով նոր Սահմանադրությամբ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը:

Այսպիսով, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի եւ օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: Հաղորդում է Armtimes.com-ը:

Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ:

Ստորեւ ներկայացնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի չափերը, որից, սակայն, նրանք բավական պատկառելի հարկեր են վճարում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 20 է, հետեւաբար՝ Արմեն Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հազար 800 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 19 է, հետեւաբար՝ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 256 հազար 660 դրամ:

ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է, այսինքն՝ ԱԺ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ:

ՀՀ առաջին փոխվարչապետի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16 է, նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հազար 240 դրամ:

ՀՀ փոխվարչապետերի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 15.5 է, ամսական աշխատավարձը կազմում է 1մլն 25 հազար 170 դրամ:

Սահմանադրական դատարանի նախագահի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16 է, այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ Գագիկ Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հազար 240 դրամ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 15.5 է, նրա ամսական աշխատավարձը կազմում է 1մլն 25 հազար 170 դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի աշխատավարձի դրույքաչափերի հաշվարկման գործակիցը 15 է, հետեւաբար՝ նրանց աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 14 է, աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

Նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՍԴ դատավորի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, Հատուկ քննչական ծառայության պետի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

ԱԺ պատգամավորի, մարզպետի, Քրեակատարողական ծառայության պետի, Փրկարար ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի առաջին տեղակալի, Վարչական եւ Առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan