Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Պապիկյանին
Դիտել նաև
Այս մարդկանց միակ խնդիրը քանդելն է, իսկ քանդելու համար պետք է ապազգայնացնել. Արթուր Սահակյան. Տեսանյութ
Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ
Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է. փաստաբան
Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ–ն տվեց իր համաձայնությունը. Պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ կհարուցվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին:
Նախագահը շնորհավորել է Արմեն Պապիկյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: