Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու (ֆոտոշարք)

Նոր Հայաստան՝ հին խնդիրներ: Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանը նոր փուլ է մտնում: Տարբեր ոլորտներում մասնագետները խնդիրներն են վեր հանում, արածն ու չարածը հակադրում ու համադրում, փորձում հասկանալ, որ կետից սկսել, որպեսզի ավելի լավ արդյունքերի կարելի լինի հասնել: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ամեն շաբաթ քննարկումներ է կազմակերպում տարբեր բնագավառների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս շաբաթ ոլորտային հարցեր են քննարկել ՏՏ մասնագետները:

Հայաստանում բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները գերազանցում են հազարը: Ոլորտում շուրջ 16 հազար մասնագետ է աշխատում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր փուլում է: Վերազգային կազմակերպությունները հետազոտական միտք են փնտրում եւ Հայաստանը կարող է դառնալ հանգուցային կետը, որտեղ կգտնվի այդ միտքը՝ վստահ են մասնագետները: Սակայն արդյունք ակնկալելուց առաջ, այդ ուղղությամբ աշխատել է պետք:

«Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը եւ մի նոր տենդենց է սկսել , սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետեւ շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը»,-ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա, առաջնահերթ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ՞ի ենք ձգտում հասնել, ի՞նչ տեղ ենք ուզում զբաղեցնել աշխարհի քարտեզի վրա:

«Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները նման մոտեցմանը համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետեւ մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ հինգ տարի խնդիր, որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել»,- նկատում է նա:

Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետեւ կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել ՝վստահ են ՏՏ ոլորտի մասնագետները:

«IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրումներ արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այսօր բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք: Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ-ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությոնների միտում կա, այդ պրոցեսը ուղղակի շատ դանդաղ է առաջ գնում»,-շեշտում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Հայաստանում այսօր առաջնահերթություն է համարում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Մենք, սակայն մոռանում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ այդ փոքրն ու միջինը կարող են զարգանալ միայն խոշոր ձեռնարկությունների կողքին: Պետության դերը պետք է լինի խոշոր ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը: Դրա արդյունքում կզարգանան նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Կառավարությունը պետք է ինչ որ ձեւեր գտնի նաեւ շահագրգռելու դրսի ձեռնարկություններին, խոշոր կազմակերպություններին Հայաստան բերելու համար, որ դրանք ճյուղեր տան Հայաստանում:Առանց դրա մենք կնմանվենք ճահճի մեջ թփրտացող գորտերի»,-կարծիք է հայտնում Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են վերազգային հայտնի կազմակերպություններ Հայաստան բերելը առաջնահերթ անհրաժեշտություն է: Չ՞է որ այդտեղ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ, 120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր ու նոր նշաձող սահմանում: Բայց պատրաստ ենք արդյո՞ք մենք ընդունել այդ ընկերություններին մեր երկրում, ունե՞նք այդքան մասնագետ:

«Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հստակ պետք է արձանագրել. Պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերպությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն»,- ընդգծում է «Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանը:
Բագրատ Ենգիբարյանը համաձայն չէ: Եթե նման կերպ նայենք խնդրին, կդառնա հավի ու ձվի պատմությունը՝ ասում է: Պետք է համարձակ նայել հարցին: Նորարություն չի լինի , եթե չլինի խնդիր:

«Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում եւ դու ստիպված ես ձգտել դրան: Մենք պետք է կարողանանք այդ գիտելիքը բերել մեզ մոտ, որովհետեւ հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին եւ նոր լուծումներ գտնել»,- ասում է նա:

Քննարկումն ամփոփում է նախաձեռնության հիմնադիր -ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
«Աշխարհը արագ է փոխվում եւ , եթե մենք ուզում ենք մեր միջավայրը մրցունակ դարձնել, պետք է ունենանք աշխարհի փոփոխություններին համապատասխան տեսլական: Այդ տեսլականի հիմքում պետք է ընկած լինի կրթությունը»,- ասում է նա:

YerevakLur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan