Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել

Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում նկատվում է որոշակի դժգոհություն Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների հոսքի կապակցությամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին, իսկ այս տարի հատկապես, Հայաստանում հնդկական սերիալներից զատ նկատելիորեն աճել են Հնդկաստանից եկողները, հիմնականում երիտասարդները, որոնք գալիս են Հայաստան ոչ թե ուսման նպատակով, ինչպես նախկինում, այլ որպես զբոսաշրջիկ կամ տարանցիկ եղանակներով Հայաստանում որոշակի ժամանակ բնակվելուց հետո փորձում են գնալ Եվրոպա: Խնդիրն, իհարկե, ունի որոշակի ռիսկեր:

Պետք է հասկանալ, թե նման քանակությամբ օտարազգիները Հայաստան գալու ինչ կոնկրետ նպատակներ են հետապնդում, ցանկանում են ապրել ու աշխատել Հայաստանո՞ւմ, պարզապես զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա կամ այլ երկրներ, օրինակ, Միացյալ Էմիրություններ տեղափոխվելու տարանցիկ ուղի: Կարեւոր է նաեւ հասկանալ, արդյո՞ք եկողները գալիս են որպես էժան աշխատուժ եւ ինչքանով է այս հանգամանքը վտանգավոր տնտեսության համար:

Սակայն այս ռիսկերով հանդերձ, անհասկանալի է նաեւ այն՝ թեկուզեւ առայժմ լուսանցքային դժգոհությունը, որն առկա է: Նախ՝ Հայաստան եկող հիմնական օտարազգի հոսքերը կա՛մ բարեկամական Իրանից են, կա՛մ Հնդկաստանից: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք օտարազգիների հետ, որոնք աչքի չեն ընկնում ագրեսիվ վարքով, բավական զուսպ են ու կոռեկտ: Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանում միգրանտների հետ պետական եւ հասարակական մակարդակով կոնֆլիկտ գոյություն չունի: Անկախ Հայաստան գալու մոտիվացիայից, մենք ունենք որոշակի տնտեսական ակտիվություն, եկողները բնակարաններ են վարձում, հոգում են սննդի ծախսեր, ինչը Հայաստանի նման փոքր տնտեսության համար այս պայմաններում կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ: Իսկ ակնհայտ կամ թաքնված ռիսկերը արդեն պետության կարգավորելիք խնդիրներն են:

Ընդ որում, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը այս դեպքում չպետք է գերագնահատեն ռիսկերը ու չփորձեն գնալ ծայրահեղ սահմանափակումների ճանապարհով: Այս իմաստով կարեւոր է, որ դանդաղ ձեւավորվող դժգոհությանը պետությունը տա համարժեք արձագանք՝ խնդիրը մի կողմից պարզաբանելու, մյուս կողմից էլ ռիսկերի վերահսկողության երաշխիքներ ապահովելու առումով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan