Արցախի դրոշով «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է. FAF (լուսանկար)
Դիտել նաև
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Հայ երկրպագուն՝ Սպարտակը, ով Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձր պահած մտել էր խաղադաշտ, արդեն ազատ է արձակվել:
Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Հայաստանի հավաքականի երկրպագուների՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ղեկավար Սերգեյ Ջանոյանը: Ջանոյանի փոխանցմամբ նույնիսկ հնարավոր է, որ Սպարտակը խուսափի վարչական պատասխանատվությունից:
«Նա հնարավոր է խուսափի վարչականից, որովհետեւ «Արսենալում» հայերին շատ են սիրում»,- գրել է Ջանոյանը: