Հունգարիայում անհանգիստ է. բողոքի ցույցեր «ստրկական օրենքի» դեմ (տեսանյութ)
Հունգարիայում անհանգիստ է:
Նախօրեին՝ դեկտեմբերի 13-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած բողոքի ցույցը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու դեմ, ավարտվեց ոստիկանների հետ բախումներով, հաղորդում է «Daily News Hungary» թերթը:
ՈՒսանողական կազմակերպությունների կողմից կազմակերպված ցույցը խաղաղ էր մեկնարկել: Դրա մասնակիցները երթով անցան Բուդապեշտի փողոցներով և մոտեցան խորհրդարանի շենքին: Ինչպես նշում է թերթը, մի քանիսը դիմակներ էին կրում, չնայած այն բանին, որ ցույցի կազմակերպիչները խնդրել էին դեմքը չփակել: Ի պատասխան ցուցարարների ագրեսիվ պահվածքի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Ցույցի որոշ մասնակիցներ իրենց ձեռքերում ԵՄ և Հունգարիայի դրոշներ էին, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների դրոշները:
Չորեքշաբթի Հունգարիայի խորհրդարանը քվեարկեց հօգուտ փոփոխությունների աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելուն, որոնք ընդդիմադիրներն անվանեցին «ստրկական օրենք»: Համաձայն նոր փոփոխությունների, նախատեսվում է հավելյալ աշխատանքի ժամերը յուրաքանչյուր աշխատողի համար հասցնել 400 ժամի տարեկան և երեք տարով երկարաձգել այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործատուները պետք է վճարեն հավելյալ աշխատաժամերը:
Zham.am