Արշավիր Ղարամյանը և Վիտալի Բալասանյանը մասնակցել են զոհված ազատամարտիկի տարեդարձի միջոցառմանը
Արցախի Հանարպետության նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական Արաշավիր Ղարամյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր ներկա են գտնվել ազատամարտիկ Վարդան Ջիվանշիրյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Այսօր հայրենի Ակնաղբյուր գյուղում, իր անունը կրող դպրոցում նշեցինք անմահ հերոս,իմ զինակից և մարտական ընկեր,մանկության ընկեր Ասկերանի ՊՇ 35-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մարտական Խաչի ասպետ ՝ Վարդան Ջիվանշիրյանի 55-րդ տարեդարձը:
Շնորհավոր ծնունդդ Հերոս…
Աստված լուսավորի բոլոր նվիրյալների հոգիները…
Հ.Գ. Շնորհակալություն Արցախի ՊԲ -ին և Ակնաղբյուրի հասարակությանը:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին լրատվամիջոցները գրում են, որ Արշավիր Ղարամյանը, Վիտալի Բալասանյանը և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել են իրենց պաշտոններից: