Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին (տեսանյութ)
Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Պիտեր Մաուրերն ընդգծել է ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել են, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։