«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
«Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա: Երեխեք ջան, մռութներ ջան, վաղվանից եկեք դասի, դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի: Խնդրում եմ՝ որևէ մեկը փորձ չանի դպրոցի աշխատանքներն ապօրինի ձևով խոչընդոտել»,- Չարենցավանի թիվ 3 դպրոցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ 10 օրից ավելի դպրոցում դասադուլ է: Դասադուլի մասնակիցները պնդում են, որ չեն ուզում մրցույթում հաղթած Աննա Բալյանը նշանակվի տնօրեն` փոխարենը ցանկանալով այդ պաշտոնին տեսնել նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանին:
Նշենք, որ հավաքվածներին չի գոհացրել վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը: