Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Կալանավորելով Քոչարյանին՝ Փաշինյանը փաստացի որոշում կայացրեց քողարկված ձևով «կալանավորել» նաև Պուտինին, Լուկաշենկոյին և Նազարբաևին (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դեռ երկար կքննարկվի հայաստանյան ներքին լսարանում, սակայն հաշվի առնելով այդ խնդրի կարևորությունը, այն լուրջ ազդեցություն է թողնելու նաև արտերկրում:

Բանն այն է, որ հայաստանյան ներքին զարգացումները չեն կարող չազդել նաև տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում ընթացող գործընթացների վրա, ինչպես և՝ հակառակը:
Այդ իսկ պատճառով, ապրիլյան դեպքերը Հայաստանում և հատկապես Քոչարյանի կալանավորումը չէին կարող չանհանգստացնել Պուտինին, Նազարբաևին ու Լուկաշենկոյին:

Վերջիններիս համար այս խնդիրն ունի «դասակարգային» նշանակություն:

Եթե կարելի է «փողոցից» իշխանության գալ ու կալանավորել նախկին նախագահին, ապա ինչո՞ւ չի կարելի նույնը անել Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում:

Ավելին, Փաշինյանը իր այս քայլով օրինակ է ծառայում բոլոր այն մարդկանց համար Ռուսաստանում, Բալառուսում ու Ղազախստանում, ովքեր նույնպես դժգոհ են իրենց ղեկավարներից:

Ավելին, վերը նշված երկրների ղեկավարների համար, այսպես կոչված, «ապստամբության իրավունքի» թեզը ոչ միայն ընդունելի չէ, այլև խիստ վտանգավոր է:

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից մեկի պնդմամբ, Նազարբաևն ու Լուկաշենկոն արդեն երկար ժամանակ է, ինչ «համոզում են» Պուտինին, որ հայաստանյան դեպքերը բոլորի համար «դասակարգային» համատեղ վտանգ են ներկայացնում, և պետք է այս խնդիրը լուծել: Պուտինը այս հարցում դեռ վերջնական որոշում չունի: Մի կողմից Փաշինյանը «դասակարգային վտանգ է» իր համար, մյուս կողմից Մոսկվայի շահերը պահանջում են զգույշ լինել Հայաստանի հետ:

Սակայն Քոչարյանի կալանավորումը, Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բունտը Մակրոնի դեմ, ըստ նշված աղբյուրի, էական ազդեցություն են թողել Պուտինի վրա:
Ավելին, նույնիսկ այս խնդիրները քննարկվել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի փակ նիստում:

Ինչո՞ւ չի ստացվի Փաշինյանի ու Պուտինի համատեղ քաղաքական տանգոն

Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները վճռական ազդեցություն են թողել նաև Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրների վրա:
Այստեղ թերևս վճռական է երկու երկների փոխհարաբերությունների խնդիրը: ինչքան ներդաշնակ են այդ հարաբերությունները, այդքան ապահով են մեր անվտանգության խնդիրները, և ճիշտ հակառակը, եթե Մոսկվայի ու Երևանի միջև առաջանում էր անջրպետ, դրանից անմիջապես տուժվում էր հայկական կողմը:

Այս թեզի ապացուցման համար բերենք հետևյալ փաստերը:

1990-ին, երբ Հայաստանում իշխանության ղեկին էր գտնվում «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ Մոսկվայում նրա «դասակարգային» հակառակորդ կոմունիստ Գորբաչովը, այդ գաղափարական դիսբալանսի պատճառով էլ, «кольцо» օպերացիայի միջոցով, մենք կորցրեցինք հյուսիսային Արցախի տարածքները, իսկ վերջում լուրջ վտանգ էր սպառնում Ղարաբաղի հայությանը:

Բարեբախտաբար, 1991-ին Ռուսաստանում կոմունիստները կորցրեցին իրենց իշխանությունը, որի պատճառով փրկվեց նաև Ղարաբաղի հայությունը:

Այդ ժամանակվանից սկսվեց հայ-ռուսական հարաբերություններում բոլոր իմաստով դաշնակցային հարաբերությունները: Դրա առաջին փուլը Տեր-Պետրոսյան - Ելցին հարաբերությունների ժամանակահատվածն էր:

Ի՞նչ տվեցին մեզ՝ Ելցին - Տեր-Պետրոսյան հարաբերությունները

Այստեղ տեղին է նշել, որ այդ փուլում Երևանի ու Մոսկվայի միջև հաստատված էին ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև «դասակարգային» սերտ կապեր: Տեր-Պետրոսյանն ու Ելցինը, պատկերավոր ասած, նույն քաղաքական «դասին էին» պատկանում, քանզի ՀՀՇ-ն ու Դեմ.Ռուսաստան կուսակցությունները նույն գաղափարական հոսանքի ուժեր էին:

Մինչդեռ Ադրբեջանում սկզբում իշխում էին կոմունիստները՝ Մութալիբոլի գլխավորությամբ, իսկ հետո հակառուսական և պանթուրքիստական ուժերը՝ Էլչիբեի գլխավորությամբ: Երկուսն էլ խորթ էին Մոսկվայի համար: Մութալիբովը «դասակարգային» օտար ուժ էր, իսկ էլչիբեյը ՝ և «դասակարգային», և աշխարհաքաղաքական տեսանկյունից վտանգավոր էր Ելցինի համար:

Հենց այս բարենպաստ ֆոնը ապահովեց, որ հայկական ուժերը կարողանային ինքնուրույն հաղթանակ տանել ղարաբաղյան ճակատում: Եթե այդ բարենպաստ ֆոնը չլիներ, մենք կունենայինք այն ճակատագիրը, ինչ ունեցանք «кольцо» օպերացիայի ընթացքում:

Ի՞նչ տվեցին մեզ՝ Քոչարյան - Պուտին հարաբերությունները

Ելցին - Տեր-Պետրոսյան ժամանակաշրջանն ավարտվելուց հետո եկավ Պուտին - Քոչարյան ժամանակաշրջանը, որտեղ երկու երկրների հարաբերությունները նույնպես շարունակվում էին զարգանալ կանոնավոր կերպով: Դրա հիմքում, ինչպես նախկինում, ընկած էին և աշխարհաքաղաքական, և «դասակարգային» ընդհանրությունները:
Դրա պատճառով էր, որ ղարաբաղյան գործընթացի վրա գրեթե չեզոքացված էր Թուրքիայի գործոնը: Ավելին, Կոսովոյի նախադեպից հետո, վարելով փոխլրացման քաղաքականություն, Քոչարյանին հաջողվեց կոտրել դիվանագիտական պատնեշը, միջնորդները ստիպված ընդունեցին Ղարաբաղի բնակչության իրավունքը՝ հանրաքվեի միջոցով որոշել իր հետագա ճակատագիրը: Հավելենք, որ այդ դրույթը մինջև 2007 թվականը գոնե փաստաթղթավորման ձևով չէր ընդունվում: Այստեղ չափազանց կարևոր էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը տարանջատեին Ղարաբաղի խնդիրը՝ Աբխազիայի ու Մերձդնեստրի խնդիրներից: Այստեղ չափազանց կարևոր էր Երևանի կողմից արևմտյան ուղին զարգացնելը, բայց դա չէր լինի, եթե չլինեին Քոչարյանի ու Պուտինի սերտ փոխվստահելի հարաբերությունները:

Ի՞նչ տվեցին մեզ՝ Սերժ Սարգսյան - Մեդվեդև - Պուտին փոխհարաբերությունները

Այս հարաբերությունները Քոչարյան - Պուտին կուրսի շարունակությունն էին: Սակայն Հայաստանի թուլացումը իր կնիքը դրեց այդ փոխհարաբերությունների վրա: Իսկ եվրոասոցացման անհաջող փորձը Հայաստանի կողմից 2013-ին, կասկածների տեղիք թողեց Մոսկվայի մոտ՝ Երևանի նկատմամբ: Ճիշտ է, հետագայում Սերժ Սարգսյանի կողմից այդ քաղաքականությունը վերախմբագրվեց, և Երևանը առաջնությունը տվեց Մոսկվայի հետ հարաբերություններին, սակայն փոքր - ինչ նստվածք, այնուամենայնիվ, երկու երկների փոխհարաբերություններում մնաց:

Այնուամենայնիվ, Սարգսյանին նույնպես հաջողվեց վերականգնել բալանսը Մոսկվայի և Բրյուսելի միջև՝ վերջինիս հետ անցած տարի կնքելով վերախմբավորված ասոցիատիվ պայմանագիրը:

Բացի այդ, Պուտինի ու Սերժ Սարգսյանի միջև չկար «դասակարգային» տարբերություն:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում՝ Փաշինյան - Պուտին փոխհարաբերություններին

Այս դեպքում, վերջին 28 տարվա ընթացքում, կրկին առաջացել է գաղափարական խզում՝ Երևանի ու Մոսկվայի միջև: Պուտինի իշխող «Единая Россия»-ի համար խորթ է Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը՝ բոլոր առումներով: Եթե Մոսկվայում իշխանությունը լիներ Ալեքսեյ Նովալնիի կուսակցությունը, այդ դեպքում Մոսկվայի և Երևանի միջև կհաստատվեր գաղափարական ընդհանուր ըմբռնում:

Սակայն ներկայումս պատկերը նման է Գորբաչով - «Ղարաբաղ» կոմիտեի փոխհարաբերություններին, որտեղ ակնառու երևում է մեզ համար լրջագույն վտանգ:

Ավելին, Փաշինյանը խորթ է ոչ միայն Պուտինի, այլև Նազարբաևի ու Լուկաշենկոի համար:

Ավելին, Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը գաղափարապես դաշնակիցներ են, և «դասակարգային» հակառակորդ՝ «օտար» Փաշինյանին:

Ինչ պետք է աներ Փաշինյանը, կհարցնի շարքային ընթերցողը:

Նա պետք է այս իրավիճակից դուրս գալու համար ամեն կերպ թուլացներ լարվածությունը ՀԱՊԿ- ի երկրների միապետ - ղեկավարների հետ, քանզի դա էր պահանջում Հայաստանի և Ղարաբաղի շահը: Դրա համար անհրաժեշտ էր բարիդրացիական հարաբերություններ պահպանել ՀՀԿ-ի հետ, հանգիստ թողնել պատմության էջերը, քանզի այնտեղ շատ ականներ կան, այդ թվում նաև իր՝ Փաշինյանի համար:

Սակայն նա գործեց ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Սկզբից բացեց Խաչատուրովի գործը, հետո հրապարակայնորեն վիճվեց Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ: Հետո Հայաստանի ներսում ՀՀԿ-ին հայտարարեց «սև» ուժ և վերջում ձերբակալեց Քոչարյանին:

Պարզ է, որ իր այս քայլերով նա փաստացի այրել է փոխվստահելի հարաբերությունները առաջին հերթին Պուտինի հետ:

Եվ առաջին անգամ Պուտինն ու Ալիևը ավելի փոխվստահելի հարաբերություններ ունեն, քան ներկայիս Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները: Այսինքն, Փաշինյանի համառ ջանքերով կարող է կրկնվել Գորբաչով - «Ղարաբաղ» կոմիտե փոխհարաբերությունների՝ մեզ համար խիստ վտանգավոր պատմությունը:

Վերջաբան, կամ՝ կրկին Շահնազարյանի, Սասուն Միքայելյանի հեռակա վեճի մասին

Երբ նախընտրական փուլի ժամանակ Դավիթ Շահնազարյանը սկսեց մեղադրել Փաշինյանին դավաճանության մեջ, ես անկեղծորեն համարում էի խիստ վտանգավոր Շահնազարյանի գործելաոճը: Մանավանդ, որ Սասունի հասցեին նման մեղադրանք հնչեցնելը այդքան էլ բարոյական չէի համարում: Սակայն հետագա զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում այն առումով, որ փաստացի Փաշինյանը իր անձնական շահերը ակնհայտորեն վեր է դասում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խնդիրներից, որի հետևանքները մենք բոլորս կարող ենք տեսնել ոչ շատ հեռու ապագայում:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan