Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին` նշելով, որ անգամ «Իմ քայլը» դաշինքը զերծ չմնաց ազգականներին ցուցակում ընդգրկելուց:
«Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացավ հաղթահարել տարբեր կապերի ազդեցությունը: Կարծում եմ, որ առաջիկայում դրանք տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կամ կոճակ սեղմելով, կամ հակառակը՝ սկզբունքային հարցերում քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»:
Բանախոսի ձևակերպմամբ` չնյած նրան, որ սա ընտրություն էր նախորդ իշխանության դեմ, սակայն հանունը դեռ հստակ չէ. «Ինձ համար հանունը՝ իրավունքի պետություն դառնալն է: Դեռ ոչ այդ հանունն է առկա, ոչ էլ երևում է, որ դա սկզբունքային խնդիր է: Սա տխուր իրողություն է, բայց հեղափոխության անհրաժեշտությունը «դեմով» էր պայմանավորված. պատճառը՝ հասարակության հուսահատությունն էր»:
Zham.am