«Դա այդքան էլ ճիշտ քայլ չի լինի...». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարին դեռ չպտտված` ուժային կառույցում երկրորդ ղեկավար նշանակելն այդքան էլ ճիշտ քայլ չի լինի իշխանության կողմից։ Ինչպես նկատում ենք, Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում այս պահին ավելի լավ է զգում, քան փոխվարչապետի պաշտոնում կզգար։ Չնայած մեր երկրի փորձը ցույց է տվել, որ մամուլում գրված կանխատեսումների մեծ մասը չեն իրականանում, դրա համար ավելի լավ ա հավատանք, որ Վանեցյանը դեռ կշարունակի գլխավորել ազգային անվտանգության ծառայությունը»։