Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք. Էլինար Վարդանյան
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, եւ նրա համար շտապօգնություն է հրավիրվել: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է:
Նշենք, որ նիստը դռնփակ է: Դատարանում է նաեւ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: