Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում

Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ)

Այսօր քննարկման թեմաներից է դարձել նաև այն հարցադրումը, թե կարո՞ղ է արդյոք Լուսավոր Հայաստանը ապագա ԱԺ-ում ստանձնել ընդիմության դերը:

Պետք է նշել, որ դրան չեն հավատում ոչ միայն քաղաքական լայն շրջանակները, այլև հանրության քաղաքականությունից հեռու շրջանակները:

Պատճառները շատ տարբեր են, սկսած արտաքին ընկալումներից, վերջացրած այս ուժի քաղաքական հռետորաբանական մի շարք ձևակերպումների պատճառներով, և իրենց անցյալով ու ծագումնաբանության պատճառով:

Նախ սկսենք նրանից, որ այս ուժը մինչ այսօր հստակ չի կարողանում նշել, թե նրանք կո՞ղմ էին ապրիլյան հեղափոխությանը, թե՝ ոչ:

Բոլորն են հիշում, թե ինչպես էր համոզում Մարուքյանը Փաշինյանին՝ հրաժարվել հեղափոխական գործողություններից: Հետո նույնիսկ Սերժ Սարգսյանն էր հորդորում Մարուքյանին, որպեսզի վերջինս իր հեղափոխական գործընկերոջը «փողոցից հետ բերի խորհրդարան»:

Հետո Մարուքյանը և իր թիմը մինչև վերջին պահը չէին ողջունում Փաշինյանի գործողությունները: Ավելին, երբ «5 րոպե առաջ» հեղափոխությանը միացավ ԲՀԿ-ն, նույնիսկ այդ ժամանակ էլ Մարուքյանը մնացել էր «հակահեղափոխական» դիրքերում:

Հեղափոխությունից «5 րոպե անց», երբ նույնիսկ ՀՅԴ-ն էր միացել այդ հոսանքին, Մարուքյանը ամոթխած դեմքով ստիպված սկսեց պաշտպանել Փաշինյանին, բայց արդեն ուշ էր:

Վերջինս արդեն հայտարարում էր, որ «Ելք» դաշինքն այլևս անցյալում է: Բայց սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Մարուքյանն ու Արամ Զավենիչը սկսեցին հանդես գալ «հեղափոխական» հռետորաբանությամբ: Ճիշտ է, դա Փաշինյանի վրա ոչ մի ազդեցություն չթողեց, և նա իր նախկին գործընկերներին իր հետ չվերցրեց՝ համարելով նրանց «սևեր»:

Այդ ժամանակ էլ Մարուքյանը հասկացավ, որ եկել է «ինքնուրույն գլուխը քորելու» ժամանակը:

Եվ անցած խորհրդարանական ընտրություններին նա մասնակցում էր արդեն «կառուցողական» ընդիմության դիրքերից:

Հայ հանրությանը շատ լավ հայտնի է, թե ինչ է դա նշանակում: Փաստացի Մարուքյանի, Շիրինյանի և մյուս քաղաքական «սպոյլերների» կարգախոսները նույնն էին: Թևավոր ձևով ասած, նրանցից ամենաանկեղծը Շիրինյանն էր, ով ջավախեցու միամտությամբ մերկացրել էր իր իրական կարգախոսը՝ «Այլընտրանք՝ այո, ընդիմություն՝ ոչ» եզրույթով: Եզրույթ, որով իրականում գործում էր նաև, իբր միամիտ, լոռեցի Էդմոնը: Սակայն բանից պարզվեց, ներկայումս կամ լոռեցիներն են արդեն շուստրիացել, կամ Մարուքյանն է կեղծում, որ լոռեցի է:

Քանզի, Ինչով էր Էդմոնն ավելի արժանի Շիրինյանից, Արամ Զավենիչից, կամ մյուս «սպոյլերներից», պարզ չէ:

Կարծում ենք, որ դրա գաղտնիքը կբացահայտվի ոչ հեռու անցյալում, քանզի փոքրիկ Հայաստանում նման գաղտնիքները երկար փակի տակ չեն մնում:

Նախկին քաղաքական նախագծերի բացահայտման օրինակները վկա:

Այնպես որ, Լուսավորի «ընդդիմադիր» լինելու գաղափարին Հայաստանում ոչ ոք չի հավատում: Ավելի շատ, ասենք, Ալեն Սիմոնյանը կարող է դառնալ Միրզոյանին ընդդիմադիր, քան՝ Մարուքյանը նրանցից որև է մեկին, եթե իհարկե նրան Փաշինյանը չխնդրի :

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ.1, Իսկ թե ինչ էր իրականում Փաշինյանը մտածում Մարուքյանի մասին, նա անկեղծորեն ներկայացրեց Վանաձորում, քաղաքային ընտրությունների ժամանակ, երբ «Ելք»-ի քաղաքական իշխանական բիզնես-նախագիծը դեռ հայտնի չէր:

Հ.Գ. 2. Հետաքրքիր է, որ այս ելույթից ընդամենը մեկ տարի անց Մարուքյան և Փաշինյանը հայտնվեցին նույն դաշինքի կազմում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan