Երեք հինգերորդի հարցը լուծված է
«Հրապարակ» թերթը գրում է. Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, եւ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։
Հիշեցնենք․ կարեւորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն, այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայն։ Մի շարք կարեւորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 88 ձայն։ «Այնքան, որքան ունի «Իմ քայլը», ասել է թե՝ կատարվել է ոսկերչական հաշվարկ, չնայած իշխանությունների համար՝ ո՛չ «Լուսավորի», ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չի կարող լինել՝ պակասող ձայները լրացնելու մասով»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը։
Իսկ հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես, ասենք, եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, ապա՝ «Միասնություն» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում