Բաց և թափանցիկ՝ որոշ թերացումներով. ԱՊՀ դիտորդների գնահատականն ԱԺ արտահերթ ընտրություններին
ԱՊՀ դիտորդական առաքելությունը նախօրեին տեղի ունեցա արտահերթ խորհրդարանական ընտրություններ գբահատել է որպես բաց և թափանցիկ, ՀՀ Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան:
«Դեկտեմբերի 9-ին Հայստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համահունչ՝ բաց և թափանցիկ։ Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում ապահովվել են ազատ կամարտահայտության համար անհրաժեշտ պայմանները»,-այսօր տեղիի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:
Վիկտոր Գումինսկին նշել է նաև, որ այս քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ ժամկետները սեղմ էին, սակայն քաղաքական բոլոր ուժերի համար հավասար պայմաններ են ապահովվել:
Ըստ նրա, եղել են նաև թերացումներ, որոնք կապված են ընտրություններին հաշմանադամություն ունեցող մարդկանց մասնակցությունը չապահովելու հետ: