Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն
Ընկերներ ջան
Երևի արդեն գիտեք ընտրությունների արդյունքները։ Շնորհավորելով ընտրության հաղթող երեք կուսակցություններին, որոշակի հիասթափություն ունեմ ընդհանուր արդյունքից՝ առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն, և ընտրված մեծամասնությունն էլ ունի բացարձակ մենիշխանություն։ Սա ժամանակակից ժողովրդավարության պարադոքսն է, որի կիսատ և նաև մանիպուլյատիվ կիրառումը պատերնալիստական հասարակությունում տալիս է կասկածելի և նույն հասարակության երկարաժամկետ շահերին հակասող արդյունք, և հետագա անկայունության հիմք է դնում։
Ինչև, վիճակը նետված է։ Մենք այս ընտրություններին աջակցեցինք ՀՅԴ-ին, որը կարող էր այդպիսի ընդիմություն դառնալ, և որը նույնիսկ մոտ էր այդ արդյունքին, սակայն անցյալի տարբեր սխալների բեռը թույլ չտվեց մինչև վերջ շտկել մեջքը և հանդես գալ հասարակության համար թարմ և հատու, գրավիչ նոր ուղերձով։ Այս ընտրություններից հետո մենք արդեն կգնանք մեր սեփական ճանապարհով, կառուցելով ժամանակակից ազգային առաջադիմական ուժ, և ակնկալում ենք ձեր շատերի անմիջական մասնակցությունը և աջակցությունը։ Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհավորել յուրաքանչյուրիդ՝ կայացած ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, և ցանկանալ, որ այն մեզ արարման և առաջընթացի ճանապարհ բացի։
Ավետիք Չալաբյան