Սերժ Թանկյանը պատասխանել է Արմեն Աշոտյանին
Հպարտանում եմ իմ հայ քույր-եղբայրներով, որոնք գնալու են ընտրատեղամասեր ու ժանգոտած, անարդար, կոռումպացված ռեժիմից իրենց ազատելուց հետո, քվեարկելու են նոր խորհրդարանի համար: Ինձ անհանգստացնում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արմեն Աշոտյանի բողոքը, որ իրենք բավականաչափ ժամանակ չեն ունեցել ընտրություններին նախապատրաստվելու համար՝ չնայած որ երկրի կառավարման ղեկը քսան տարի նրանց ձեռքում է եղել: Ուրախ եմ լսել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է: Հայ ժողովուրդը ցանկանում է ու արժանի է նախկինում իրագործված անարդարությունների համար արդարության հաստատման: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պաշտոնավարման ընթացքում միլիարդատեր դարձած նախագահները ոչ թե հայրենասեր են, այլ կոռումպացված: Սակայն ամենակարևորն այն է, որ մարդիկ զգոն են ու հավատում են իրենց ուժերին:
Գրել է System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում