Արթուր Բաղդասարյանը քվեարկել է խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման օգտին
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել
Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է. Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը:
Նա քվեարկեց Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19-րդ դպրոցում տեղակայված 9/49 ընտրատեղամասում:
«Քվեարկեցի Հայաստանի զարգացման, նորարարական, խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման, Հայաստանի առջև ծառացած բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նրա դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ քվեարկությունը ընթանում է նորմալ, ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր էլ դեռ չունեն:
Հարցին շանս տեսնո՞ւմ եք, որ կհայտնվեք խորհրդարանում՝ ՕԵԿ նախագահը պատասխանեց՝ «Վստահաբար»: