Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Քաղաքական հետագիծ. ով, որտեղից է եկել

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Zham.am-ն ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի, ՀՀԿ-ի  և ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները գլխավորող թեկնածուներին քաղաքական ճանապարհը…

«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը սկսվել է 1998 թ-ից, երբ նա նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր:
2006 թ-ին Նիկոլ Փաշինյանը  մասնակցում է «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թ-ին գլխավորում է «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքը:

Նշենք նաև, որ 1992 թվականից, երբ Փաշինյանը զբաղվել է լրագրությամբ, ունեցել է ընդգծված քաղաքական ընդդիմադիր կեցվածք և հաճախ է հետապնդվել քաղաքական հակասությունների պատճառով:
Պայթեցված Նիվայի կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանի նկարը բոլորս ենք հիշում:


Դեպքը տեղի էր ունեցել 2004 թվականի նոյեմբերի 22-ին: Դեպքից հետո Փաշինյանն իրավապահներին առաջարկել էր քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետևում կանգնած է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Չենք սխալվի, եթե ասենք, որ Փաշինյանի քաղաքական կարիերայի կայացման առումով ամենակարևորն ու հիմնայինը եղել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում աշխատելու տարիները: 2008 թվականին Փաշինյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: ՀԱԿ–ի հանրահավաքների ժամանակ Փաշինյանն աչքի էր ընկնում բոցաշունչ ելույթներով և լսարանի հետ կոնտակտի մեջ մտնելու կարողությամբ:

2008 թ-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո Փաշինյանն անցնում է ընդհատակ, որտեղից վերադառնում է շուրջ մեկուկես տարի անց:
Նիկոլ Փաշինյանի օրենսդիր գործունեությունը սկսվել է 2012 թ-ից, երբ նա ՀԱԿ ցուցակով ստացավ պատգամավորական մանդատ: 2013 թ-ին Փաշինյանը հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հ/ք միավորումը, որը երկու տարի անց գրանցվեց որպես կուսակցություն:

2017 թ-ին Փաշինյանը կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր ներկայացնելով «Ելք» դաշինքը:

Ս/թ մարտի 31-ին Փաշինյանը Գյումրիից սկսում է Իմ քայլը արշավը, որի հանգուցալուծումը դառնում է թավշյա հեղափոխությունը: Ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, որից հետո՝  մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ վարչապետ:

 

ԲՀԿ նախընտրական ցուցակը ղեկավարող Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան սկսվել է 2003 թվականից, երբ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր: 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է մինչև օրս:

2007 թվականի մայիսի 12-ին ԲՀԿ-ն առաջին անգամ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին՝  ԱԺ-ում ձեռք բերելով 25 մանդատ:

2008-ի փետրվարի նախագահական ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մարտի 21-ին Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի և Արմեն Ռուստամյանի հետ կնքում է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

2012 թ-ն Ծառուկյանը կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտարարում է կոալիցայից դուրս գալու մասին:

2013 թ-ին, երկար քննարկումներից հետո Ծառուկյանը, այնուամենայնիվ որոշում է չմասնակցել նախագահական ընտրություններին:

2014 թվականին քաղաքական դաշտում կրկին թեժանում է, ստեղծվում է Քառյակը, որի անդամներին էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՀՅԴ-ն: Տեղի են ունենում հանրահավաքներ, ֆորումներ, տարբեր համաժողովներ: Թվում էր ամեն ինչ գնում է դեպի իշխանափոխություն:



Սակայն 2015 թվականի փետրվարի 12-ի նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը սառը ջուր լցրեց հույսերի վրա:
Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք, հայտարարեց Սերժ Սարգսյանը և հավելեց, որ «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի:

Փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝  ընդունել եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ, հավելելով, որ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից:

Ինչևէ, մարտի 5-ին Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից և այդ փակում է այդ էջը:
Էջը փակ մնաց 2 տարի՝  2017 թ-ի հունվարի 17-ին Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է փակած էջը և վերադառնում քաղաքականություն:

2017 թ-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց պատգամավոր:


ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ակտիվ և հրապարակային քաղաքական գործունեությունը երկար տարիների կյանք չունի:
Սարգսյանը պետական համակարգում սկսել է աշխատել դեռ 2003 թ-ից՝ սկսելով նախագահի օգնականից, 2011 թ-ի հոկտեմբերի 17-ից ստանձնել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

2016 թվականի հոկտեմբերի 3-ին Վիգեն Սարգսյանը ստացել է նախարարական պորտֆել՝  մինչև ս/թ մայիսը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը:


2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ևս Վիգեն Սարգսյանը գլխավորում էր ՀՀԿ ցուցակը, չնայած որ հրապարակային քարոզարշավին նա գրեթե չէր մասնակցում:



Պատրաստեց՝  Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan