Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան

Ով ինչ «կոմպրոմատ» ուներ, գործի դրեց. ինչ չէինք տեսել, տեսանք

«Իրատես» թերթը գրում է. «Ավարտվում է կարճաժամկետ քարոզարշավը, ու լավ է, որ երկար չձգվեց, այլապես ով ինչ ուներ ներսում ու դարակներում թաքցրած, փռելու էր ասֆալտին, կներեք, հանրության առաջ։ Չնայած եղածն էլ լիուլի բավարար է հասկանալու, թե մեր երկրում ովքեր են քաղաքականությամբ զբաղվել, զբաղվում ու զբաղվելու են։ Հանրությունը շուրջ 12 օր տեսավ փոխադարձ վիրավորանքներ, գաղտնալսման երկրորդ սերիան (ընդ որում, Փաշինյանն անձամբ ֆեյսբուքյան իր էջում դրեց այդ տեսանյութը, երբ հաջորդ օրը պիտի մեկներ Սանկտ Պետերբուրգ, իսկ տեսանյութում Խաչատուրովի ձերբակալության առնչությամբ խոսվում է ռուսների վերաբերմունքի մասին), լսեց Արցախի վտանգի մասին «հաղորդումներ», ԱԱԾ-ի՝ նախկին նախարարի խոշոր կաշառքի բացահայտումը (ի դեպ, այս գործը հարուցվել է դեռ 2015-ին, սակայն կարճվել է)։

Ինչպես ժողովուրդն է ասում՝ ինչ չէինք տեսել, տեսանք։ Ամփոփումը Հ1-ի՝ երեք ժամից ավելի տեւած լիդերների բանավեճն էր։ Չենք անդրադառնա նախկին եւ ներկա իշխանությունների մշտական խայթոցներին, ճիշտ ու սխալին, գաղափարականներին ու անգաղափարներին, պարզապես մի քանի ուշագրավ դրվագ կար, որոնց մասին արժե նորից նշել, որոնք եւ զավեշտալի են, եւ հետաքրքիր ենթատեքստեր ունեն։


Հեռուստաբանավեճի հարցերի փուլում, երբ ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին,՝ վստահեցնելով, որ ինքը կարող է խորհրդարանում պաշտպանել բոլոր գործարարների, այդ թվում խոշորների շահերը, վերջինս հակադարձեց. «Դու պաշտպանի քեզ ու քո հովանավորներին»։ «Իմ հովանավորը ժողովուրդն է»,- հետեւեց պատասխանը։ «Դու դա ի՞նձ ես ասում։ Բայց ես գիտեմ, չէ՞, ինչպես է։ Դու ինձ ճանաչու՞մ ես»,- հեգնեց Ծառուկյանը։ Մարուքյանը «տակ» չմնաց. «Դուք ներդրումներ անում եք եւ Բուլղարիայում, եւ Բելառուսում, կարող էիք, չէ՞, դրանք Հայաստանում անել»։

Հաջորդ դրվագը վարչապետի պաշտոնակատարի հարցն էր, որը կարծես ինչ-որ առումով Մարուքյանի հարցի շարունակությունն էր։ Փաշինյանը, ըստ էության, հարց չտվեց, այլ նախկինում իրենց հետ «հեղափոխություն արած» ուժի ղեկավարի՝ Սուրեն Սահակյանի միջոցով փորձեց ժողովրդին ու հենց Գագիկ Ծառուկյանին բան հասկացնել։ Խոսքը երկրում կուտակված ապօրինի կապիտալի ներումն է՝ քաղաքականություն չմտնելու խոստման դիմաց։ Հետաքրքիր է, որ ներկաներից կոնկրետ Ծառուկյանին վերաբերող այս հարցին նա ոչ մի կերպ չարձագանքեց։

Մյուս դրվագը նախկին ու ներկա իշխանության կռվում «Ազգային առաջընթաց» կուսակցության կին առաջնորդի մեկնաբանությունների առնչությամբ Վիգեն Սարգսյանի ռեպլիկն էր։ Երբ Փաշինյանին Սարգսյանը հարց ուղղեց ԼԳՏԲ-ների մասին, բանավեճին միացավ նաեւ Լուսինե Հարոյանը եւ ասաց, թե Վիգեն Սարգսյանը գաղափարական պայքար է տանում ԼԳՏԲ համայնքի համար, որը հարուցեց վերջինիս ծիծաղը։ Դիմելով Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Էսօրվա համար էի՞ք պատրաստել իրեն»։ «Ինչ-որ ասում ա, ճիշտ ա ասում»,- հակադարձեց Փաշինյանը։ «Աշակերտները լավն են, լավը, ուժեղ են»,- նետեց Վիգեն Սարգսյանը։

Ի դեպ, բանավեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը նաեւ Հարոյանի հասցեին ասաց, թե նրանց հատուկ գումար են տալիս, որ ԼՀԿ-ին սեւացնեն։ Այս խոսակցությունից ստացվում է, որ Փաշինյանն էլ առայժմ նոր «ծիլեր» տված սեփական ընդդիմադիր ուժերն է ստեղծում, որոնք եւ ընդդիմադիր կուսակցությունների, եւ նախկին իշխանություններին դատափետելու գործն են ստանձնելու։ Բանավեճին ներկա որոշ ուժեր հավանաբար կարոտախտ զգացին այս տեսարանից։

Անշուշտ, կարելի էր այլ դրվագներ էլ առանձնացնել, որոնք միանշանակ եւ ծիծաղ էին առաջացնում, եւ մտահոգում։ Սակայն հիշենք հայտնի խոսքը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan