1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ «Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում)
ԼՐԱՀՈՍ
Արագածի տարածաշրջանում բուք է. տեղումներ ձյան տեսքով հայաստանյան ճանապարհներին Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ «Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է Արշավիր Ղարամյանը և Վիտալի Բալասանյանը մասնակցել են զոհված ազատամարտիկի տարեդարձի միջոցառմանը Ռոսատոմն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել Ի՞նչ եք ձեր կյանքում արել Նիկոլի հետ քայլելուց զատ, որ թույլ եք տալիս ձեզ ինչ֊որ պիտակավորումներ անել, թե ով համապատասխան level ունի, իսկ ով՝ ոչ Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը ԱԺ-ում 4-5 կուսակցության փոխարեն` ընդամենը 3-ը, և ռեյտինգային ընտրակարգով առոք-փառոք ընտրված նոր «հեղափոխական» բարոններ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) Բանակին վերաբերող որոշումները գոնե այս պահին պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում Սասնա Ծռերը կառավարությանն առաջարկում են սկսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց 11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան Հ1-ի լրատվական ծրագրերի տնօրեն Վահագն Թեւոսյանն ազատման դիմում է գրել Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով «Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են». Թրամփ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Խոշոր հրդեհ Բագրատաշենում. երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ոստիկանությունը հերքում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ քրեական հեղինակության կողմից մատնության մասին հրապարակումը Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը եւ նույն սխալները թույլ չի տա» ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) 6-րդ գումարման ԱԺ-ի առանձնահատկությունները. միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ Աննա Հակոբյանը գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում Ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գոնսալեսին` նույն ինքը` Նարեկ Սարգսյանին, իրավապահներին է մատնել Զապը Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են Աղետի ենթարկված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ Ծառուկյանը իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու Այսինքն՝ ժողովուրդը վատ է որոշել «Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները» Կադրային փոփոխություններ Արցախում. ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվե՞լ է պաշտոնից Հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին. «Ժառանգության» ուղերձը Հերթական պատահարը կենդանաբանական այգում «Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված է Արայիկ Հարությունյանը՝ Չարենցավանի 3-րդ դպրոց այցի մասին «Խնդրում եմ Հովհաննեսին դադարեցնել հացադուլը». Նաիրա Զոհրաբյան 27-ով ավելացան պատգամավորները մի երկրի խորհրդարանում, որտեղ բնակչությունը 27 հոգով չի ավելացել Եթե բոլոր դափնիները քեզ ես վերցնում, ասեղները եւ մախաթները նույնպես քոնն են «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Իմ քայլը ոչ միայն կառավարություն, այլև ընդդիմություն է լինելու Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա ծռերի» կանայք պետք է ճաղերի հետևից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք». ՊՊԾ գնդում զոհվածների այրիները դեմ են համաներմանը. Տեսանյութ Արմեն Գևորգյանը իրեն ներկայացված երեք մեղադրանքը չի ընդունում. պաշտպան (տեսանյութ) Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը. ուղիղ ՀՀԿ-ում նույնպես «մերժում են Սերժին», իսկ Կրակեմ Հրաչի տղան կդատի Ֆլեշի Բարսեղին. մամուլն այսօր (Տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը 6 մլն դոլար նվիրաբերել Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում (ֆոտոշարք) Միանգամից սարքեք 260 պատգամավոր, պրծեք. Արմեն Դուլյան Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբան (տեսանյութ) Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի Վարդենիսի սոցապի աշխատակիցները նպաստներ նշանակելու դիմաց գումար են պահանջել. նրանք ձերբակալված են Կալանավորելով Քոչարյանին՝ Փաշինյանը փաստացի որոշում կայացրեց քողարկված ձևով «կալանավորել» նաև Պուտինին, Լուկաշենկոյին և Նազարբաևին (Տեսանյութ) ՌԴ և ՆԱՏՕ ԶՈՒ գլխավոր հրամանատարությունն անսպասելի ժամանել է Բաքու Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվել է Մայրը շփոթմունքով 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, ով հիվանդանոցում մահացել է Զինվորները Փաշինյանին խնդրում են ներում շնորհել գողության համար դատապարտված կնոջը Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. թիվ 3 դպրոցում 10 օր է դասադուլ է (Տեսանյութ) Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը
Հարցում

Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու. բիզնեսը պետք է խոսի

«Քաղաքական ակտիվ շրջանում բոլոր կոչերը կապված տնտեսության թռիչքային զարգացման հետ դեռ խոսքեր են: Խոսքերից գործի անցնելու համար կոնկրետ քայլեր են պետք: Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում ներքին արտադրողը պաշտպանված է, ինչ որ արտոնություններ նա ունի, դրական տեղաշարժ կլինի»,- նոր Հայաստանի բիզնես ոլորտի մասին իր տեսակետը հետևյալ կերպ ձևակերպեց «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

«Ավանի աղի կոմբինատ»-ը հանդիսանալով Հայաստանի միակ աղ արտադրող ձեռնարկությունը՝ վերջին շրջանում լուրջ խնդիրների հետ է բախվում: Վերջին ինը ամիսների ընթացքում Պարկաստանից Հայաստան ներկրված 5000 տոննա աղից 4000-ը տեխնիկական է. «Դուք բոլորդ, երբ որ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Պարսկաստանից բերված տեխնիկական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա այն չի ստուգում: Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան»,-փաստում է «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

Ներքին արտադրողի պաշտպանության և հայաստանյան աշխատուժի ցածր վարձատրության հարցը Նոր Հայաստանի բիզնես ոլորտի գերխնդիրներից է համարում «Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը: Հասարակության շրջանում տնտեսական ակտիվություն ինքը նկատել է, բայց հասարակությանը միայն խոսքերով ոգևորելը քիչ է, գործելաոճը փոխել է պետք. «Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու: Կգա մի պահ, որ նրանք կգնան»,- նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:

Նա հասարակության ամենատարբեր շերտերին առաջարկում է ակտիվ և նախաձեռնող լինել՝ գիտակցելով, որ պետությունն իրենցից յուրաքանչյուրն է, այն իրենցից օտար և զատ մարմին չէ. «Չկա պետական փող, կան մեր փողերը: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը մեզ պետք է գա պահի, լավ թագավոր լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը»,-այս իրողությունը լրջագույնս կարևորելով փաստում է Երվանդ Ֆրանգուլյանը:
Ներքին արտադրողի աջակցությունը կարևորեց և փոքր ձեռնարկությունների գործելու և զարգանալու հնարավորությունների մասին մտահոգ կարծիք հայտնեց «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանը: Նա փաստեց, որ մրգային օղիների արտադրությունը Հասյաստանում չուսումնասիրված շատ տեղեր ունի. «Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում»,-նշեց Մանվել Գաբրիելյանը:
Ներքին արտադրողին աջակցելու համար «Վան Արդի» գինիների արտադրության ղեկավար Վարուժան Մուրադյանը առաջարկեց ուշադրություն դարձնել փոքր և միջին արտադրական սեկտորին: Նա փաստեց, որ հայական գինի ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ըստ նրա՝ գինեգործության ողնաշարը մեզ մոտ պետք է լինեն ոչ թե մեծ, այլ փոքր և միջին գործարանները. «Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը կարող ենք դարձնել 200,300,400»,-նշեց Վարուժան Մուրադյանը:

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը Նոր Հայաստանի բիզնես միջավայրում փոփոխություններն իր ընկերության օրինակով փաստեց. հիմա հարկային համակարգից իրենց անհարկի և անհիմն չեն անհանգստացնում: Դա հնարավորություն է տալիս ավելի պրոդուկտիվ աշխատելու. «Գաստրոտուրիզմը մեզ մոտ բավականին լավ զարգացել է: Հանրային սննդի ոլորտը կայանում է, զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն»,-փաստեց Արմեն Ղազարյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ընթացքում վեր հանվեցին ոլորտի այլ կարևոր և թիրախային հարցեր: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ եթե բիզնես ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դառնա, ապա իրենք պետք է բարձրաձայնեն ոլորտի խնդիրները և ստեղծեն այնպիսի միջավայր, որ բիզնեսը խոսի:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan