Սանկտ Պետերբուրգում կկայանա՞ Փաշինյան-Ալիև նոր հանդիպում (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու համար ժամանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի նախագահները:
Հանդիպումն անցնում է ընկերական ընթրիքի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է բարձրացնել ցանկացած իրեն հուզող հարց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Zham.am